Վանա-Պյաելա դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանա-Պյաելա դաստակերտ

Վանա-Պյաելա դաստակերտ (էստ․՝ Vana-Pääla mõis, գերմ.՝ Taubenpöwel), դաստակերտ Էստոնիայի Հարյումաա նահանգի Հառկու շրջանում՝ Տալլինից արևմուտք։

Դաստակերտը կառուցվել է XVI դարում Վյաենա դաստակերտի նմանությամբ։

Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանա-Պյաելա դաստակերտն առանձնահատուկ է իր հիմնական շինության շնորհիվ. այն կառուցվել է հին բալթիական նախագծով մոտավորապես XVII դարում։

Քարե շինության մեջտեղում կառուցվել է ծխնելույզ, որի շուրջը գտնվում են ջեռուցվող 4 սենյակներ, տան ծայրամասերում՝ սառը սենյակներ։ Ներկայումս շինությունն օգտագործվում է որպես բնակելի տուն։

Դաստակերտի հիմնական շինությունից հյուսիս կառուցված են եղել մի քանի օժանդակ շինություններ, որոնք չեն պահպանվել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]