Վայրի բնություն
Վայրի բնություն, բնական վիճակում գտնվող բնության համար բնապահպանական եզրույթ[1], այսինքն բնական տարածքներ, որտեղ մարդն իր տնտեսական գործունեությամբ չի միջամտել[2][3]։ Մարդու կող մից անվերահսկելի, անձեռնմխելի բնության տարածքներ, որտեղ պահպանվում են տեղական կենսաբազմազանությունը, էկոհամակարգային գործընթացները, ինչպես նաև մարդու կողմից գրեթե փոփոխության չենթարկված անկենդան բնության տարրերը (ժայռեր, լեռներ, ջրային տարածքներ և այլն)[4][5][6][7][8]։ Այս տարածքներում վայրի բնությունը բնականաբար վերարտադրվում է՝ ներքին գործընթացների միջոցով պահպանելով ինքնակարգավորումն ու ինքնավերականգնումը[7]։ Վայրի բնության մի որոշակի հատված կարող է նաև ինչ որ չափով հանդես գալ որպես մշակութային լանդշաֆտ, որի տարածքում տարիներ շարունակ ապրում են տարբեր աբորիգեններ[4]։
Վայրի բնության տարածքները կարող են դիմակայել մարդկային աննշան և ոչ ագրեսիվ ազդեցություններին, քանի դեռ վայրի բնության էվոլյուցիոն գործընթացներն ընթանում են բնականոն ճանապարհով[4][5][6]։ Մի շարք երկրներում (օրինակ ՝ ԱՄՆ-ում[3]) «վայրի բնություն» եզրույթը կիրառվում է օրենսդրության մեջ, և կան օրենքներ, որոնք սահմանափակում են մարդածին ազդեցությունը վայրի բնության այն տարածքների վրա, որտեղ մարդն իր տնտեսական գործունեությամբ չի միջամտում[9]։
2014 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ մարտի 3-ը նշվում է որպես Վայրի բնության համաշխարհային օր[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Баранов О.С. дикая природа // Идеографический словарь русского языка. — М.: Издательство ЭТС. — 1995.
- ↑ «Экологический Толковый Словарь». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 «What is Wilderness? Definition & discussion of wilderness as a human construction». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Nash R. Wilderness and American mind. — New-Hawen and London : Jale Univ. Press, 1982. — 430 p.
- ↑ 5,0 5,1 Oelshlaeger M. The idea of wilderness. — New Haven and London : Jale Univ. Press, 1991. — P. 243—281.
- ↑ 6,0 6,1 Voices for the wilderness. — New York : Ballantine Books, 1969.
- ↑ 7,0 7,1 Борейко В. Е. Современная идея дикой природы. — К.: КЭКЦ, 2003. — 208 с.
- ↑ Носс Р. Проект «Дикие земли». Стратегия сохранения дикой природы. — Новосибирск, 1996. — 46 с.
- ↑ A Handbook on International Wilderness Law and Policy — The WILD Foundation Արխիվացված 2012-12-28 archive.today Արխիվացված 28 Դեկտեմբերի 2012 թվականին.
- ↑ «Календарь знаменательных и памятных дат на 2019 год / ГОБУК МОДЮБ, Отдел информационной и справочно-библиографической работы; сост. Г. В. Рабович, О. В. Цвирко. — Мурманск, 2018. — 68 с.» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 135 (օգնություն)