Վաճառական Մոլչանովների կրպակ
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կամենսկ-Ուրալսկի |
Հիմնադրված է | 19-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Վաճառական Մոլչանովների կրպակ (ռուս.՝ Лавка купцов Молчановых), շենք Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքի պատմական կենտրոնում[2]։
Սվերդլովսկի մարզի կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 859-PP որոշմամբ հուշարձանին շնորհվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատակագծում ուղղանկյունաձև մեկհարկանի շենքը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում և տեղադրված է հյուսիս-հարավ առանցքով։ Գլխավորը հյուսիսային ճակատն է, որը նայում է Լենինի փողոցին (նախկին Բոլշայա Մոսկովսկայա)։ Շենքը կառուցվել է XIX դարի վերջին և այն ժամանակվա աղյուսային ոճի փոքր առևտրային շինության օրինակ է, թաղամասի հորինվածքում զբաղեցնում է շարքային դիրք[4]։
Փողոցային ճակատն ունի կենտրոնաառանցքային հորինվածք։ Ճակատի անկյունները ամրացված են դեկորացված մակերես ունեցող թիակներով։ Կենտրոնական մասը նշվում է մուտքի դռնատեղով և նրա վերևում` ատտիկոսի բարձր մասով։ Դռան կողքերին երկու պատուհաններ են։ Լուսամուտատեղերը շրջանակված են բարդ ձևերի աղյուսե երեսկալներով, պատուհանների զարդաքիվերը ոճավորված են բարոկկո ոճով։ Դռան երեսկալը լրացված է ատամնիկներ ունեցող եռանկյունաձև ճակտոնով։ Լողաթներն ու ատամնիկները պատուհանագոգի ներքևի գոտում դեկորավորում են պատուհանների տակի տարածքը։ Պատն ավարտվում է ատամնիկների գոտիով քիվով և բարդ ուրվապատկերների ատտիկոսներով։ Ատտիկոսի դիմային մակերեսը բաժանված է երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է լողաթներով և ատամնիկներով։ Կենտրոնական մասը դեկորացված է արևանշանով։ Շենքի մնացած ճակատներն ունեն շատ պարզ լուծում, առանց որևէ դեկորի օգտագործման[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28.12.2001
- ↑ «Лавка купцов Молчановых». kartarf.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28 декабря 2001 года». docs.cntd.ru (ռուսերեն). Электронный фонд правовой и нормативно-технической документации. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Свод памятников, 2008, էջ 366
- ↑ Свод памятников, 2008, էջ 367
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бессонова О.А. Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. — Екатеринбург: Сократ, 2008. — Т. 2. — С. 366-367. — 648 с. — ISBN 978-5-88664-323-7
- Памятники архитектуры Каменска-Уральского / С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с.