Վահան Տերյանի դիմաքանդակը
Վահան Տերյանի դիմաքանդակը | |
---|---|
տեսակ | քանդակ |
տարի | 1919-1920 թթ. |
բարձրություն | 43,5 |
լայնություն | 28 |
ստեղծման վայր | Մոսկվա |
ստեղծման երկիր | Ռուսաստան |
նյութ | գիպս |
Վահան Տերյանի դիմաքանդակը, Հակոբ Գյուրջյանի` Մոսկվայում արված դիմաքանդակներից։ Դիմաքանդակը ինչ-որ պատճառով մնացել է գիպսի մեջ և թվում է անավարտ։ Գյուրջյանը նրան քանդակել է այն ժամանակ, երբ Տերյանը ծանր հիվանդությունից հյուծված էր։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմաքանդակը հոգեբանական է։ Դիտողը հաղորդակից է դառնում ծանր հիվանդության հետևանքով գրողի հոգում բուն դրած մղձավանջին։ Բանաստեղծի վերին աստիճանի ընկճված տրամադրությունը արտացոլված է նրա հուսահատ, խորը ընկած աչքերում, որոնցում երբեմնի կայծկլտացող կրակը հանգել էր։ Նրա գլխահակ կեցվածքը, լռության կարոտ սեղմած շրթունքները, ոսկրացած, վտիտ դիմագծերը, ահազանգում են պոետի մոտալուտ և ողբերգական մայրամուտը։
Մշակման տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակում նվազել է Գյուրջյանի նախորդ գործերի մշակման փափկությունը։ Դիմագծերն ունեն ռելյեֆային բազմազանություն, ձևերի անցումների ճկունություն, որոնք կարող էին աշխուժություն հաղորդել կերպարին։ Գյուրջյանի ստեղծած կերպարում ավելի ուժեղ է արտահայտված պոետի հիվանդոտ տրամադրությունը, քան նրա քնարական նուրբ զեղումներով զգայուն ներաշխարհը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ե․ Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987