Վահան Ղազարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Ղազարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1875 |
---|---|
Ծննդավայր | Մարզվան |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Եդեսիա |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | հարյուրապետ |
Պաշտոն | զինվորական բժիշկ, խմբագրապետ |
Վահան Ղազարյան (1875, Մարզվան- 1915, Եդեսիա), հայ բժիշկ, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1875 թվականին Մարզվանում։ Նախնական և բարձրագույն կրթությունն ստացել է ամերիկացի միսիոներների Մարզվանի Անատոլիա քոլեջում։ 1903-1907 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և ավարտել գերազանցությամբ։ Ուսանողական տարիներին հետևել է հայկական մամուլին և գրականությանը ու դրանց իր մասնակցությունը բերել։
1911 թվականին Տրապիզոնում եղել է «Բժիշկ» բժշկա-առողջապահական ամսաթերթի խմբագրապետը։ 1912-1914 թվականներին Կ. Պոլսում եղել է «Բժիշկ» բժշկա-առողջապահական ամսաթերթի խմբագրապետը։ Բազմաթիվ բժշկական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 1914 թվականին խմբագրել և հրատարակել է առաջին համարը «Բժշկական և առողջապահական տարեցոյցի», որն ամեն տարի հրատարակելու նպատակ է ունեցել։
1914 թվականին Առաջին աշխարհամարտն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և հարյուրապետի աստիճանով ծառայել 153-րդ զորագնդի 3-րդ գումարտակի զինվորական բժիշկ։ 1915 թվականին Եդեսիայի` Զմյուռնիա-Ֆոշայի ճանապարհին, սպանվել է իր զորահրամանատարների թելադրանքով` իր իսկ օգնականի ձեռքով՝ 40 տարեկանում։
Աշխատությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
- Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Սահակյան Լիլիկ., Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առողջապահություն», Երևան, 1965, թ. 4։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչհայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, “Ազդակ”, 01-11-2012։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։