Վահագն Վերմիշյան
Վահագն Վերմիշյան | |
---|---|
Ի ծնե | Վահագն Վանիկի Վերմիշյան |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանավան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Vahagn Vermishyan Վիքիպահեստում |
Վահագն Վանիկի Վերմիշյան (դեկտեմբերի 15, 1964, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ (1989-1991) և Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ (2014-ից)[1]։ Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով (2017 հուլիսից-2018)[2]։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ (2019)։
2020 թվականի փետրվարի 5-ին ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով[3][4]։ 2020 թվականի փետրվարի 10-ին դատարանը Վերմիշյանի խափանման միջոց է ընտրել կալանավորումը[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին Հայկական ԽՍՀ Ստեփանավան քաղաքում[1]։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական-շինարարական ֆակուլտետը[6]։
Վերմիշյանի նախագծերից են. «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների վերանորոգումը, Սոչիի ծովային նավահանգիստը իր մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին[6]։
- 1987 «Հայպետնախագծի» ճարտարապետ։
- 1989-1991 Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ։
- 1996-1995 «Կարալլ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, Սանկտ Պետերբուրգ։
- 1996-2005 «Պետրոսպեցստրոյ» ԲԲԸ գլխավոր տնօրեն։
- 2013-2014 «Ավտոդորպրոեկտ» ընկերության գլխավոր տնօրեն։
- 2005 թվականից «ՎԵԿ պրոեկտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն։
- 2014 թվականից Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ[1]։
- 2019 թվականից Քաղաքաշինության կոմիտեի նախագահն է[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Վահագն Վերմիշյանը «Ով ով է» կայքում
- ↑ Գոռ Վարդանյանը՝ Տարոն Մարգարյանի խորհրդական
- ↑ «Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք». www.sns.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «ԱԱԾ. Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Վահագն Վերմիշյանը կալանավորվել է». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 6,0 6,1 Վահագն Վերմիշյանը նշանակվել է Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ
- ↑ LLC, Helix Consulting. «Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.