Վահագն Վերմիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Վերմիշյան
Ի ծնեՎահագն Վանիկի Վերմիշյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1964 (59 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ
 Vahagn Vermishyan Վիքիպահեստում

Վահագն Վանիկի Վերմիշյան (դեկտեմբերի 15, 1964(1964-12-15), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ (1989-1991) և Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ (2014-ից)[1]։ Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով (2017 հուլիսից-2018)[2]։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ (2019)։

2020 թվականի փետրվարի 5-ին ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով[3][4]։ 2020 թվականի փետրվարի 10-ին դատարանը Վերմիշյանի խափանման միջոց է ընտրել կալանավորումը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին Հայկական ԽՍՀ Ստեփանավան քաղաքում[1]։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական-շինարարական ֆակուլտետը[6]։

Վերմիշյանի նախագծերից են. «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների վերանորոգումը, Սոչիի ծովային նավահանգիստը իր մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Վահագն Վերմիշյանը «Ով ով է» կայքում
  2. Գոռ Վարդանյանը՝ Տարոն Մարգարյանի խորհրդական
  3. «Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք». www.sns.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  4. «ԱԱԾ. Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Վահագն Վերմիշյանը կալանավորվել է». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  6. 6,0 6,1 Վահագն Վերմիշյանը նշանակվել է Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ
  7. LLC, Helix Consulting. «Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.