Վազգեն Հակոբյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Հակոբյան
Ծնվել էփետրվարի 22, 1926(1926-02-22) (98 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Վազգեն Կարապետի Հակոբյան (փետրվարի 22, 1926(1926-02-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Հակոբյանը ծնվել է Լենինականում։ 1946 թվականին ավարտել է Լենինականի դրամատիկական թատրոնի ստուդիան և նույն թվականից աշխատանքի անցել նույն թատրոնում։ Աչքի է ընկել և՛ ողբերգական, և՛ կատակերգական բնույթի դերերով[1]՝ Կասիո, Տիտոս (Շեքսպիրի «Օթելլո», «Տիտոս Անդրոնիկոս»), Տիգրան Մեծ (Լ. Ներսիսյանի «Տիգրան Մեծ»), Տոնինո և Ձանետո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ») և այլն։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կասիո՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
  • Տիտոս՝ Ուիլյամ Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս»
  • Տոնինո և Ձանետո՝ Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»
  • Զամբախով՝ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Քեբոտ՝ Օ'Նիլի «Սերը ծփիների տակ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]