Սվարթիսեն
Սվարթիսեն սառցադաշտ | |
---|---|
նորվ.՝ Svartisen | |
Տեսակ | սառցադաշտ |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածքային միավոր | Meløy?, Rødøy?, Rana Municipality? և Beiarn? |
Աշխարհագրական տեղադրություն | Նորվեգիա |
Լեռնաշղթա | Սկանդինավյան լեռներ |
Մակերես | 369 |
Պահպանման տարածք | Saltfjellet–Svartisen National Park? |
Խառնարանի խորություն | 450[1] |
66°38′N 14°00′E |
Սվարթիսեն (նորվ.՝ Svartisen), սառցադաշտ Նորվեգիայի հյուսիսում։ Այն բաղկացած է երկու առանձին սառցադաշտերից՝ արևմտյան և արևելյան։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառցադաշտի անվան սկզբնամասը (svart) նշանակում է «սև», իսկ վերջնամասը (is), նշանակում է «սառույց», «սառցադաշտ»։ Հավանաբար անվանման մեջ ներառված իմաստային բառերը պայմանավորված են այն հանգամանքով, որ սառցադաշտի հին շերտը, համեմատած նոր ձևավորվածի, ունի մուգ գույն[1]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան սառցադաշտը կոչվում է Վեսթրե (նորվ.՝ Vestre) Սվարթիսեն։ Ունի 221 կմ² մակերես և համարվում է մայրցամաքային Նորվեգիայի երկրորդ ամենամեծ սառցադաշտը Յուսթեդալսբրին նորվ.՝ Jostedalsbreen) սառցադաշտից հետո։
Արևելյան սառցադաշտը կոչվում է Էսթրե (նորվ.՝ Østre) Սվարթիսեն։ Ունի 148 կմ² մակերես և համարվում է մայրցամաքային Նորվեգիայի մեծությամբ չորրորդ սառցադաշտը։
Սվարթիսենը Եվրոպական մայրցամաքի ամենացածր սառցադաշտն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։ Սառցադաշտի ամենաբարձր կետը 1594 մ է, առավելագույն հաստությունը՝ 450 մ[1]։
Հարևանությամբ կան նաև բազմաթիվ փոքր սառցադաշտեր, ինչպիսիք են Մելյոյ կոմունայի հյուսիսում գտնվող Գլումբրինը, Բեիարն կոմունայում գտնվող Սիմլեբրինը։ Սվարթիսենի փոքր սառցադաշտերից Էնգաբրինի վերջավորությունը համարվում է Եվրոպա մայրցամաքում գտնվող սառցադաշտերի ամենացածր կետը։ 2007 թվականին այդ ցուցանիշը կազմում է ծովի մակարդակից 20 մ բարձր։ Սկսած 1974 թվականից Նորվեգիայի ջրային ռեսուրսների և էներգիայի վարչությունը հետևում է սառցադաշտի հաշվեկշռին։
Սվարթիսենը ընդգրկված է Սալթֆելեթ-Սվարթիսեն ազգային պարկի կազմում, որը տեղակայված է, Սալթֆելեթ լեռնաշղթայի հարավային կողմում։
Սառցադաշտի հալոցքից առաջացած ջուրը հավաքվում է և օգտագործվում հիդրոէլեկտրակայանների աշխատանքում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Добро пожаловать на Свартисен. (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորվեգիայի բնօգտագործման վարչություն: Արխիվացված 2004-10-15 Wayback Machine (նորվ.)