Սպիտակ բադիկը
«Սպիտակ բադիկը» | |
---|---|
Տեսարան հեքիաթի գեղարվեստական պատկերազարդումից | |
Տեսակ | Ռուսական ժողովրդական հեքիաթներ |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Ալեքսանդր Աֆանասև |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
The White Duck |
«Սպիտակ բադիկը» (ռուս.՝ Белая уточка), ռուսական ժողովրդական հեքիաթ, որը կազմվել է Ալեքսանդր Աֆանասևի կողմից և ներառվել «Նառոդնիյե ռուսկիե սկազկի» հավաքածուի մեջ։
Հետագայում շոտլանդացի գրող Էնդրյու Լենգը այն ներառել է «Դեղին կախարդական գրքի» մեջ[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հեքիաթի բովանդակության՝ արքան ճանապարհորդելու համար ստիպված էր հեռանալ իր նորահարսից։ Նախքան այդ, նա խստորեն արգելում է կնոջը՝ լսել վեհերոտ խորհուրդներ և շփվել վատ շրջապատի կանանց հետ։ Սակայն նախանձոտ, չարամիտ վհուկը կախարդեց նրան և վերածեց սպիտակ բադի՝ ինքնին զբաղեցնելով թագուհու պաշտոնը։ Մինչդեռ սպիտակ բադը մի բույն կառուցեց, երեք ձու դրեց և ապա ծնեց երկու էգ, փամփլիկ ձագերի և մի արու բադիկի։ Մայր բադն արգելեց իր ձագերին մոտենալ ամրոցին՝ զգուշացնելով, որ այնտեղ չար կախարդ կա, սակայն հետաքրքրասեր ձագուկները մի օր շրջանցեցին մոր խոսքը և գնացին դժգույն ամրոցին ընդառաջ։
Կախարդը նկատեց նրանց և հարցուփորձ անելուց հետո հասկանալով, թե ովքեր են նրանք, սպանեց փոքրիկ բադիկներին։ Շուտով մայր-բադը նկատեց իր ձագերի բացակայությունը փնտրելով վերջիններիս գտավ նրանց անշնչացած։ Մայր-բադին նկատեց արքան և հրամայեց բռնել թռչնին։ Նրա դրանիկները չկարողացան բռնել բադին, սակայն կախարդված թագուհին ինքը գնաց ամուսնուն ընդառաջ և թագավորի ձեռքերում վերածվեց կնոջ։
Արքան հրամայեց կաչաղակին բերել ծառի բնում պահվող կախարդական ջուրը, որի միջոցով էլ սատկած բադիկները վերածվեցին երեք քնքուշ երեխաների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The White Duck from The Yellow Fairy Book.