Սպասեք ինձ, կղզինե՛ր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպասեք ինձ, կղզինե՛ր
ռուս.՝ Ждите меня, острова!
Երկիր ԽՍՀՄ
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պոպով
ԴերակատարներԱֆանասի Կոչետկով
ՕպերատորՕլեգ Կուխովարենկո
ԵրաժշտությունՎլադիմիր Մակլակով
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Սպասե՛ք ինձ, կղզիներ» (ռուս.՝ «Ждите меня, острова!»), 1977 թվականի խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել են ռեժիսորներ Նիկոլայ Լեբեդևը և Իոսիֆ Շապիրոն «Լենֆիլմ» կինոստուդիայում Լեոնիդ Պոչիվալովի «Փախստական» (ռուս.՝ «Беглец») ակնարկի մոտիվներով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկուամյա Վալերկա Պրոխորովը, որը բնավորությամբ ռոմանտիկ է, ընկերանում է ծեր նավաստի Ավերկինի հետ։ Վալերկային հատկապես հետաքրքրում են նավաստու պատմությունները հեռավոր անհայտ կղզիների մասին։ Բայց տղայի ծնողները տղայի հետաքրքրությունը լուրջ չեն համարում։ Մի անգամ հայրը, բարկանալով Վալերկայի ստացած երկուսի համար, պատահաբար ջարդում է առագաստանավի մանրակերտը, որը սիրով պատրաստել էր որդին։ Վալերկան վրդովված գնում է Ավերկինի մոտ, որն ապրում է ամառանոցում։ Ծնողները դիմում են ոստիկանություն՝ տղայի անհետացման կապակցությամբ։ Նրա որոնման աշխատանքներին միանում է ոչ միայն ոստիկանությունը, այլև դպրոցը, որտեղ սովորում է Վալերկան։

Միևնույն ժամանակ քննիչը հարցաքննում է ծնողներին՝ փորձելով հասկանալ նրանց որդու անհետացման պատճառները։ Եվ նրա անհարմար հարցերը ստիպում են նրանց մտածել իրենց սեփական սխալների մասին։ Վալերկան այդ նույն ժամանակ ամեն ինչ անում է իր ուժերի սահմաններում, որպեսզի փրկի իր ընկերոջ՝ ծեր նավաստի Ավերկինի կյանքը, որի մոտ անսպասելիորեն ծանր սրտի նոպա է տեղի ունեցել։

Ֆիլմի ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աֆանասի Կոչետկով – Ավերկին
  • Լեոնիդ Նևեդոմսկի – Վալերիի հայրը
  • Լիլիա Գուրովա – Վալերիի մայրը
  • Սաշա Պրոխորով – Վալերի
  • Լյուբով Վիրոլայնեն – Օլգա Բորիսովնա
  • Վադիմ Յակովլև – քննիչ
  • Իրինա Սմոլինա – Անյուտա
  • Սաշա Նաումով – Բոժկով
  • Անտոն Ուտկին – Բերյոզկին
  • Սվետա Պոլյակովա – Ռիտա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Պոպով, Լեոնիդ Պոչիվալովի «Փախստական» ակնարկի հիման վրա
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Նիկոլայ Լեբեդև, Իոսիֆ Շապիրո
  • Բեմադրող օպերատոր՝ Օլեգ Կուխովարենկո
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մակլակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Экранизации советской литературы. Почивалов, Леонид, bookinistic.narod.ru.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Ждите меня, острова!»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.