Պիկնոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լցված պիկնոմետր

Պիկնոմետր (հուն․ πνκνός — խիտ և ․․․ մետր), խտաչափ, որոշակի ծավալ ունեցող ապակյա անոթ, որն օգտագործվում է հեղուկների, պինդ նյութերի և գազերի խտությունը որոշելու համար։ Պիկնոմետրով խտության որոշման եղանակը կոչվում է պիկնոմետրական, որն աչքի է ընկնում դյուրինությամբ (չափումները կշռումներ են), մեծ ճշտությամբ (10−5 գ/սմ3), պահանջվում է հետազոտվող նյութի փոքր քանակություն (0,5-100 սմ3)։ Պիկնոմետրի ծավալը որոշում են մինչև նիշը կամ մազական խողովակի վերին եզրը լցված հայտնի խտության հեղուկի (ջուր, սնդիկ և այլն) զանգվածը չափելու միջոցով (արտադրվող պիկնոմետրերի վրա ծավալը և ջերմաստիճանը նշված են)։ Ճշգրիտ չափումների համար պահանջվում է հետազոտվող նյութերից հեռացնել կլանված օդը, իսկ գազերից՝ խոնավությունը։ Գազերի համար օգտագործվում են հատուկ գլանաձև պիկնոմետրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 295
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկնոմետր» հոդվածին։