Նիկոլայ Իշուտկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Իշուտկին
Ծնվել էմայիսի 28, 1954(1954-05-28)
ԾննդավայրՍիմկինո, Բոլշեբերեզնիկիսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 12, 2021(2021-01-12)[1] (66 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող և խմբագիր
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄորդովիայի պետական համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
ԱշխատավայրChilisema?
 Nikolai Ishutkin Վիքիպահեստում

Նիկոլայ Իվանովիչ Իշուտկին (մայիսի 28, 1954(1954-05-28), Սիմկինո, Բոլշեբերեզնիկիսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 12, 2021(2021-01-12)[1]), ռուս- էրզիացի[2] բանաստեղծ և լրագրող։ Էրզյան «Չիլիսեմա» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, Մորդովիայի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1999)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Իշուտկինը ծնվել է 1954 թվականի մայիսի 28-ին, Մորդովիայի Բոլշեբերեզնիկիսկի շրջանի Սիմկինո գյուղում, ուսուցչի և կոլտնտեսուհու ընտանիքում։ 1961 թվականին հաճախել է հայրենի գյուղի ութամյա դպրոցի առաջին դասարան։ 1971 թվականին ավարտել է հարևան Շուգուրովո գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Մորդովիայի Նիկոլայ Օգարյովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է «Էրզյան պրավդա»[3] թերթի թղթակից, ավագ թղթակից, այնուհետև՝ բաժնի վարիչ։ 1984 թվականին մասնակցել է Երիտասարդ գրողների VIII Համամիութենական խորհրդակցությանը։ 1987 թվականին դարձել է էրզյան մանկապատանեկան «Չիլիսեմա» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1989-1991 թվականներին սովորել է Մոսկվայի սոցիալ-քաղաքական ինստիտուտի լրագրության հեռակա բաժնում։ 1995 թվականին դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Իշուտկինը սկսել է բանաստեղծություններ գրել ուսանողական տարիներից։ 1973 թվականին «Սյատկո» ամսագրում հրապարակում է էրզյան լեզվով իր առաջին բանաստեղծությունները` «Од пора» և «Килейне»: «Էրզյան պրավդա» թերթում աշխատելու տարիներին շարունակել է ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Եղել է «Տեշտինե» գրական միավորման անդամ, որը ղեկավարել է էրզիացի գրող Վասիլի Ռադաևը[3]։

1989 թվականին Իշուտկինը հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «Валскень теште» («Վաղորդյան աստղ») վերնագրով։ Նույն թվականին ռուսերենով լույս է տեսել բանաստեղծությունների նրա առաջին ժողովածուն՝ «Ոգու բնապատկեր»[4] վերնագրով։

Իշուտկինը համարվում է բազմաթիվ մանկական բանաստեղծությունների հեղինակ, որոնք լույս են տեսնում «Սյատկո» և«Չիլիսեմա» ամսագրերում։ 1994 թվականին լույս է տեսել մանուկների համար գրված «Ютко шкасто» («Ժամանց») բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են նաև զանազան խաղեր, գլուխկոտրուկներ և հումոր[3]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ տպագրության գերազանցիկ[3]
  • Մորդովիայի հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1999)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 На 67 году жизни скончался поэт и журналист, председатель Союза писателей, заслуженный работник культуры Республики Николай Ишуткин (ռուս.)
  2. Время и события. 2014: библиографический указатель / Нац. б-ка им. А. С. Пушкина Респ. Мордовия; [сост. А. Н. Маланьчева]. - Саранск, 2013. - 148 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Ишуткин Николай Иванович Արխիվացված 2019-04-30 Wayback Machine // Содружество финно-угорских журналистов
  4. Информационный листок «Эрямонь лей» («Река жизни»): к 60-летию Н. И. Ишуткина Արխիվացված 2018-04-30 Wayback Machine // Национальная библиотека им. А. С. Пушкина Республики Мордовия

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Мордовии : биографический справочник / сост.: Т. С. Баргова, Е. М. Голубчик. - Саранск : Мордов. кн. изд-во, 2004. - 127 с.