Նիկոլայ Իշուտկին
Նիկոլայ Իշուտկին | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 28, 1954 կամ 1954[1] |
| Ծննդավայր | Սիմկինո, Բոլշեբերեզնիկիսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | հունվարի 12, 2021[2] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, գրող և խմբագիր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մորդովիայի պետական համալսարան |
| Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
| Աշխատավայր | Chilisema? |
Նիկոլայ Իվանովիչ Իշուտկին (մայիսի 28, 1954 կամ 1954[1], Սիմկինո, Բոլշեբերեզնիկիսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 12, 2021[2]), ռուս- էրզիացի[3] բանաստեղծ և լրագրող։ Էրզյան «Չիլիսեմա» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, Մորդովիայի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1999)[4]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Իշուտկինը ծնվել է 1954 թվականի մայիսի 28-ին, Մորդովիայի Բոլշեբերեզնիկիսկի շրջանի Սիմկինո գյուղում, ուսուցչի և կոլտնտեսուհու ընտանիքում։ 1961 թվականին հաճախել է հայրենի գյուղի ութամյա դպրոցի առաջին դասարան։ 1971 թվականին ավարտել է հարևան Շուգուրովո գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Մորդովիայի Նիկոլայ Օգարյովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է «Էրզյան պրավդա»[4] թերթի թղթակից, ավագ թղթակից, այնուհետև՝ բաժնի վարիչ։ 1984 թվականին մասնակցել է Երիտասարդ գրողների VIII Համամիութենական խորհրդակցությանը։ 1987 թվականին դարձել է էրզյան մանկապատանեկան «Չիլիսեմա» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1989-1991 թվականներին սովորել է Մոսկվայի սոցիալ-քաղաքական ինստիտուտի լրագրության հեռակա բաժնում։ 1995 թվականին դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Իշուտկինը սկսել է բանաստեղծություններ գրել ուսանողական տարիներից։ 1973 թվականին «Սյատկո» ամսագրում հրապարակում է էրզյան լեզվով իր առաջին բանաստեղծությունները` «Од пора» և «Килейне»: «Էրզյան պրավդա» թերթում աշխատելու տարիներին շարունակել է ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Եղել է «Տեշտինե» գրական միավորման անդամ, որը ղեկավարել է էրզիացի գրող Վասիլի Ռադաևը[4]։
1989 թվականին Իշուտկինը հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «Валскень теште» («Վաղորդյան աստղ») վերնագրով։ Նույն թվականին ռուսերենով լույս է տեսել բանաստեղծությունների նրա առաջին ժողովածուն՝ «Ոգու բնապատկեր»[5] վերնագրով։
Իշուտկինը համարվում է բազմաթիվ մանկական բանաստեղծությունների հեղինակ, որոնք լույս են տեսնում «Սյատկո» և«Չիլիսեմա» ամսագրերում։ 1994 թվականին լույս է տեսել մանուկների համար գրված «Ютко шкасто» («Ժամանց») բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են նաև զանազան խաղեր, գլուխկոտրուկներ և հումոր[4]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1055067183 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 На 67 году жизни скончался поэт и журналист, председатель Союза писателей, заслуженный работник культуры Республики Николай Ишуткин (ռուս.)
- ↑ Время и события. 2014: библиографический указатель / Нац. б-ка им. А. С. Пушкина Респ. Мордовия; [сост. А. Н. Маланьчева]. - Саранск, 2013. - 148 с.
- 1 2 3 4 5 6 7 Ишуткин Николай Иванович Արխիվացված 2019-04-30 Wayback Machine // Содружество финно-угорских журналистов
- ↑ Информационный листок «Эрямонь лей» («Река жизни»): к 60-летию Н. И. Ишуткина Արխիվացված 2018-04-30 Wayback Machine // Национальная библиотека им. А. С. Пушкина Республики Мордовия
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Писатели Мордовии : биографический справочник / сост.: Т. С. Баргова, Е. М. Голубчик. - Саранск : Мордов. кн. изд-во, 2004. - 127 с.