Նավապետ Թոկից փախածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավապետ Թոկից փախածը
ֆր.՝ Capitaine Casse-Cou
ՀեղինակԼուի Բուսենար
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
ԹեմաԱնգլո-բուրական պատերազմ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1901
Նկարագրում էBoer Republics?

«Նավապետ Թոկից փախածը» (ֆր.՝ Capitaine Casse-Cou), Ֆրանսիացի գրող, արձակագիր Լուի Բուսենարի պատմաարկածային ստեղծագործությունը, գրված 1901 թվականին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ստեղծագործությունը պատմում է երկու Բուրյան պետությունների՝ Տրանսվաալի ու Օրանժի գաղութարարների դեմ անկախության համար մղվող պատերազմների մասին։ Դոկտոր Թրոմպի՝ ժողովրդական բանակի ռազմիկի ու հումանիստի կերպարը հեղինակի ինքնակենսագրականի գծեր է պարունակում[1]։

Գլխավոր հերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության գլխավոր հերոսը երիտասարդ ֆրանսիացի Ժան Գրանդյեն է, ով հայտնի է «Նավապետ Թոկից փախածը» անունով։

Համառոտ ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Գրանդյեի կյանքը լեցուն է բազմատեսակ արկածներով։ Կլոնդայկում ոսկու հանքեր հայտնագործելով՝ նա հայրենի Ֆրանսիա է վերադառնում աներևակայելի հարուստ։ Բայց ճանապարհորդությունների ծարավ Ժանը չի կարողանում հանգիստ նստել։ Կամավորականների ջոկատ ստեղծելով, որը բաղկացած էր այնպիսի տղաներից, ինչպիսին ինքն է, Ժանը մեկնում է Հարավային Աֆրիկա նվաճողների դեմ պայքար սկսելու համար, որի արդյունքում գլխապտույտ սխրանքներ է գործում՝ լրիվ արդարացնելով իր մականվան ճշմարտացիությունը՝ «Նավապետ Թոկից փախածը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]