Միքայել Պողոսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Աշտարակում։ 16 տարեկանում պայմանագիր է կնքել իր առջև մեծ նպատակներ դնող ակումբի հետ։ Սակայն պահեստային, առավել ևս հիմնական կազմում ընդգրկվել չի հաջողվել։ Միքայել Պողոսյանը «Միկայի» կազմում իր առաջին հանդիպումը անցկացրել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում՝ հանդես գալով «Արարատի» դեմ, որը պարտվել է 1:2 հաշվով։ Հայաստանի առաջնությունում իր առաջին հանդիպումը անց է կացրել 2007 թվականի նոյեմբերի 7-ին՝ մասնակցելով «Բանանցի» դեմ արտագնա խաղին, որտեղ աշտարակցիները հաղթել են 1:0 հաշվով։ Պողոսյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 85-րդ րոպեին՝ փոխարինելով Տիգրան Դավթյանին։ Հիմնական թիմի խաղերի հետ միասին, պարբերաբար մասնակցել է երկրորդ կազմի հանդիպումներին։ 2008 թվականի Հայաստանի առաջնությունում մասնակցել է 11 խաղի, որոնցից տասն անցկացվել են առաջնության առաջին շրջանում։ Հաջորդ մրցաշրջանում թիմի հիմնական կազմում Պողոսյանը ոչ մի խաղի չի մասնակցել[1]։
2011 թվականի հունվարին Պողոսյանը մեկնել է Գյումրի, որտեղ «Շիրակի» կազմում սկսել է մասնակցել մարզումների։ Միաժամանակ մարզչական շտաբը նրան սկսել է դիտարկել որպես թիմի խաղացող[2]։