Մարդիկ և ավազակները Կարդամոնից
Մարդիկ և ավազակները Կարդամոնից նորվ.՝ Folk og røvere i Kardemomme by | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական վեպ և utopian literature? |
Հեղինակ | Թուրբյորն Էգներ |
Երկիր | Նորվեգիա |
Բնագիր լեզու | նորվեգերեն |
Տեսարան | Kardemomme? |
Նկարազարդող | Թուրբյորն Էգներ |
Հրատարակչություն | J.W. Cappelens Forlag? |
Հրատարակվել է | 1955 |
Folk og røvere i Kardemomme by |
Մարդիկ և ավազակները Կարդամոնից (նորվ.՝ Folk og røvere i Kardemomme by), նորվեգացի գրող Թուրբյորն Էգների մանկական հեքիաթային վեպը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաստիանը` Կարդամոն քաղաքի կառավարիչը (նույն ինքը` գլխավոր ոստիկանապետը), չափազանց մեղմ է, չափազանց փափկասիրտ և չափազանց շատ է սիրում զանգվածային տոնախմբություններ։ Այդ պատճառով Կարդամոնի վրա հարձակումներ գործող երեք ավազակ եղբայրներ Կասպերի, Յեսպերի և Յունատի կյանքը Կարդոմոնում անցնում է կուշտ և թեթև։ Նրանց ոչ ոք չի կարողանում հակահարված տալ։
Քաղաքն ունի երկհարկանի տրամվայ, որը երթևեկում է մեկ կարճ երթուղով, և տոմսավաճառն անվճար քաղցրաբլիթ է հյուրասիրում ուղևորներին։ Նաև կան տոներ, որոնց մեծ մասը նախաձեռնում է բացառապես քաղաքապետը։ Կարդամոնցիներն իրենց էությամբ շատ ուրախ մարդիկ են, սիրում են երգել, և անգամ շները երգում են իրենց սեփական երգչախմբում։
Մի անգամ ավազակներին բանտարկում են, բայց նրանց չեն պատժում, այլ լողացնում են, մազերը կտրում և կերակրում։ Եվ պարզվում է, որ ավազակների անցյալը ընդհանրապես կապ չունի թալանի հետ։ Վերջում Կասպերը, Յեսպերը և Յունատանը դառնում են քաղաքի ամենախաղաղ բնակիչները` հրշեջ, հացթուխ և կրկեսի տնօրեն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական վեպը հրատարակվել է 1955 թվականին և նկարազարդվել է անձամբ Թուրբյորն Էգների կողմից։ Գրքում տեղ են գտել հեղինակային նշումներ։
1956 թվականին վեպը ռուսերեն է թարգմանվել Տ. Ա. Վելիչկոյի կողմից և ԽՍՀՄ-ում տպագրվել է Բորիս Դիոդորովի նկարազարդումներով։ Գրքի հետագա հրատարակություններում վերականգնվել են հեղինակային բնօրինակ նկարազարդումները։
Գրքի մոտիվներով Ռուսաստանում նկարահանվել է «Ավազակների կյանքից» վերնագրով մուլտֆիլմը։
1988 թվականին Բենտոյ Էրիքսենը վեպի մոտիվներով նկարահանվել է «Մարդիկ և ավազակները Կարդամոն քաղաքից» վերնագրով գեղարվեստական ֆիլմը։
1991 թվականին Քրիստիանսանի կենդանաբանական այգու համալիրում բացվել է «Կարդամոնյան քաղաք» մանկական թեմատիկ այգին, որն ստեղծելու և նախագծելու գործում օգնել է գրքի հեղինակը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Турбьёрн Эгнер (1912-1990)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդիկ և ավազակները Կարդամոնից» հոդվածին։ |
|