Հակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակում, կենդանի օրգանիզմի որևէ պահանջը բավարարելու ձգտում։ Հատուկ է կենդանիներին և մարդկանց։ Կենդանու հակումը հիմնականում բնազդային բնույթ ունի. Մարդու հակումը բնածին է (բնազդային) և սոցիոգեն։ Ունի որոշ չափով արտահայտված ուղղվածություն այն օբյեկտների նկատմամբ, որոնք կարող են բավարարել նրա պահանջմունքը՝. Որպես ակտիվության դրդապատճառ, հակումը շարժման մեջ է դնում օրգանիզմի զգայական, շարժողական և բարձրագույն իմացական հնարավորությունները՝ օբյեկտի որոնման և պահանջմունքի բավարարման խնդիրները լուծելիս։ Առանձնացվում են հակման ազդեցության տակ կատարվող գործունեության երեք փուլ, օբյեկտի որոնման և ընկալման, օբյեկտի հետ գործողությունների կատարման, պահանջմունքի բավարարման։ Հակումը խիստ շարժուն հոգեկան երևույթ է։ Այն կարող է մեկ օբյեկտից անցնել մյուսին։ Միաժամանակ մի շարք հակումներ ունենալիս դրանց միջև կոնֆլիկտներ են առաջանում։ Նոր իրադրության մեջ հայտնվելիս, մարդը հանդես է բերում իմպուլսային, ինքնաբեր հակումներ, որոնք կախված են կենսաֆորձից և զգալի չափով անհատական են։

Կոնֆլիկտների հաղթահարման հնարավոր ուղիներ

  1. հակումների զսպում՝ համաձայն նորմերի
  2. միջավայրի որոշ փոփոխությունների շնորհիվ ներքին լարման թուլացում
  3. հակումների բավարարում՝ սոցիալական վարքի նորմերը խախտելու գնով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 76