Գեղանի արոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղանի արոս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Կռունկանմաններ
Ընտանիք Արոսներ
Ցեղ Գեղանի արոսներ
Տեսակ Գեղանի արոս
Լատիներեն անվանում
Chlamydotis macqueenii
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 707797
NCBI 187382
EOL 4363218

Chlamydotis undulata

Գեղանի արոս (լատին․՝ Chlamydotis undulata), արոսների ընտանիքի թռչուն։ Հայաստանում համարվում է անհետացած տեսակ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 55-65 սմ է, թևերի բացվածքը՝ 135-170 սմ, կենդանի զանգվածը՝ 1,1 - 2,4 կգ։ Հասունի մարմինը վերևից բաց դեղնադարչնագույն է՝ սևավուն պտերով, ներքևից՝ սպիտակավուն։ Դիմային մասը աղոտ սպիտակավուն է, վիգը՝ երկար, մոխրագույն՝ կողքերից դեպի ներքև տարածվող սև փետուրների օձիքանման շերտով։ Վզի սև և սպիտակ երկարավուն փետուրները ծածկում են կուրծքը։ Գլխին կան փուփուլանման փետուրներ։ Թևերը մուգ են, արտաքին առաջնային փետուրների հիմքը՝ սպիտակ բծերով։ Երիտասարդի փետուրները դեղնավուն երանգով են, առաջնային փետուրների վրա կա բաց դարչնագույն-դեղին բիծ, օձիքանման շերտը բացակայում է։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է չոր տափաստաններում և լայնատարած հարթավայրերում։ Սնվում է կանաչ բույսերով, սերմերով, սոխուկներով, միջատներով, մողեսներով։ Զգույշ է, հիմնականում՝ լռակյաց, վտանգի դեպքում թաքնվում է քարերի, թփուտների մեջ կամ վազում որոշ տարածություն (կարող է զարգացնել ժամում մինչև 35–40 կմ արագություն), ապա դանդաղ, թևերը ծանր թափահարելով՝ թռչում։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում են առանձին զույգերով՝ մայիսի 1-ին կեսին։ Բույնը սարքում է գետնին։ Դնում է կանաչաձիթապտղագույն, աննկատելի պտերով 2-3 ձու։ Ձագերը հայտնվում են հուլիսի կեսից մինչև ամսվա վերջը։

Հայաստանում կրկին հայտնվելու դեպքում (որը չի բացառվում) կարիք ունի անհատական պաշտպանության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանի արոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանի արոս» հոդվածին։