«Պավել Կոգան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
միջ հղումներ
չ Ռոբոտը ավելացնում է․: ru:Коган, Павел Леонидович
Տող 14. Տող 14.
[[en:Pavel Kogan (conductor)]]
[[en:Pavel Kogan (conductor)]]
[[fr:Pavel Kogan (chef d'orchestre)]]
[[fr:Pavel Kogan (chef d'orchestre)]]
[[ru:Коган, Павел Леонидович]]
[[uk:Коган Павло Леонідович]]
[[uk:Коган Павло Леонідович]]

16:03, 15 Նոյեմբերի 2012-ի տարբերակ

Պավել Կոգանը (ռուսերեն՝ Павел Леонидович Коган) ջութակահար և դիրիժոր է: Ծնվել է 1952 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում: Այժմ նա Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորն է: Այս պաշտոնը նա ստանձնել է 1989 թվականից:


Կյանքը և Գործունեությունը

Ծնվել է Մոսկվայում` երաժիշտների ընտանիքում: Հայրը և մայրը հատնի ջութակահարներ Պավել Կոգանն ու Ելիզաբետա Գիլելսն են, մորեղբայրը դաշնակահար Էմիլ Գիլելսն է, իսկ քույրը դաշնակահարուհի է:

Նա երաժշտության մեջ է մտնում ջութակով, բայց միշտ մեծ ուշադրություն է դարձնում դիրիժորական արվեստին: 18 տարեկանում նա գրավում է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը (1970 թիվ): Շատ անգամ հանդես է եկել իր հոր հետ մեկտեղ: Հայր Կոգանի հետ կատարել է շրջագայություններ նաև որպես դիրիժոր: 1972 թվականին նա առաջին անգամ հանդես է գալիս որպես դիրիժոր և նվիրվում այս մասնագիտությանը: Նա գլխավորում է տարբեր առաջատար նվագախմբեր այդ թվում նաև՝ Զագռեբի, Սանկտ-Պետերբուրգի, Լոս Անջելեսի, Տորոնտոյի և այլ երկրների ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Ֆրանսիայի Պետական Նվագախումբ, Դրեզդենի Նվագախումբ, Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ և այլն: 1989 թվականից նա ստանձնել է Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ՝ Շոստակովիչ, Րիմսկի-Կորսակով, Բեռլիոզ, Չայկովսկի, Պրոկոֆիեվ և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Իր ձայնագրությունների համար ստացել է բազմաթիվ մրցանակներ: