«Պերիկլես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Robot: el:Περικλής is a featured article
չ Robot: en:Pericles is a featured article
Տող 11. Տող 11.
{{Link FA|af}}
{{Link FA|af}}
{{Link FA|el}}
{{Link FA|el}}
{{Link FA|en}}


[[af:Perikles]]
[[af:Perikles]]

16:53, 2 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Պերիկլես (հին հունարեն` Περικλής, "փառքով շրջապատված", մ.թ.ա. 490—429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար: Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին` դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը:

Մ.թ.ա. 443թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս` հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ.թ.ա. 429թ.: Անցնելով պետության գլուխ` իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ` ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը:

Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը: Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ` ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը:

Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին Պելոպոնեսյան պատերազմի մեկնարկով:

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA