«Ավագ շաբաթ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 4. | Տող 4. | ||
== Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները == |
== Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները == |
||
=== Ավագ երկուշաբթի === |
=== Ավագ երկուշաբթի === |
||
Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և |
[[Արարչագործություն|Արարչագործության]] հիշատակի, նաև Անիծված թզենու և [[Երուսաղեմի տաճար]]ը մաքրելու օրն է: |
||
=== Ավագ երեքշաբթի === |
=== Ավագ երեքշաբթի === |
||
Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ Վերջին |
Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ [[Ահեղ դատաստան|Վերջին Դատաստան]]ի բացատրությունը, ինչպես նաեւ [[Ջրհեղեղ]]ը եւ մարդկության կրկին սկզբնավորումը: |
||
=== Ավագ չորեքշաբթի === |
=== Ավագ չորեքշաբթի === |
||
Քրիստոսի մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ |
Քրիստոսի մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ [[Հուդա]]յի մատնությունը: Այդ օրը [[Բեթանիա]]յում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը: |
||
=== Ավագ հինգշաբթի === |
=== Ավագ հինգշաբթի === |
15:30, 3 Ապրիլի 2012-ի տարբերակ
Ավագ Շաբաթ (հունարեն` Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, և այլն)։
Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները
Ավագ երկուշաբթի
Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է:
Ավագ երեքշաբթի
Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաեւ Ջրհեղեղը եւ մարդկության կրկին սկզբնավորումը:
Ավագ չորեքշաբթի
Քրիստոսի մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:
Ավագ հինգշաբթի
Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Ս. Հաղորդության խորհուրդը: Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:
Ավագ ուրբաթ
Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:
Ավագ շաբաթ
Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Ըստ եկեղեցական ուսմունքի` Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: