«Սպուտնիկ (հրթիռ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հրթիռ | անուն = Սպուտնիկ | Ճշգրիտ անունը = 8К71ПС — «Спутник» <br /> 8А91 — «Спутник-3» | Պատ...»:
(Տարբերություն չկա)

20:31, 19 Մարտի 2020-ի տարբերակ

Սպուտնիկ
8К71ПС — «Спутник»
8А91 — «Спутник-3»
Տեսակ կրող հրթիռ
Նախագծող ՕԿԲ-1
Քաշ 8К71ПС: 267 տ
8А91: 269,3 տ
Երկարություն 8К71ПС: 29,167 մ
8А91: 38,2 մ
Տրամագիծ 10,3 մ
Շարժիչ ՌԴ-107

Սպուտնիկ (ԳՀՀՎ ինդեքս8К71ПС[1]), կրող հրթիռ, որոնցով Երկրի ուղեծիր են դուրս բերվել առաջին արհեստական արբանյակները: Հրթիռի հիմքում է ընկած 8К71 (Ռ-7) միջմայրցամաքային հրթիռը: Սպուտնիկ-1 տեսակի (8К71ПС) հրթիռներով կատարվել է ընդամենը երկու արձակում, երկուսն էլ հաջող, արդյունքում Երկրի ուղեծիր են դուրս բերվել ՊՍ-1 և ՊՍ-2 արբանյակները: «Սպուտնիկ» անվանումը (8К71ПС նշանակման հետ մեկտեղ) հրթիռին է տրվել օգտակար բեռի ուղեխիր դուրս բերման փաստի հաստատումից հետո:

Կրող հրթիռի առաջին աստիճանը կազմված է չորս միանման բլոկերից, որոնք միացված են հրթիռին զուգահեռ սխեմայով երկրորդ աստիճանի շուրջ: Առաջին և երկրորդ աստիճանի շարժիչների գործորկումը տեղի է ունենում միաժամանակ, Երկրի մակերևույթին: Հրթիռի մարտական տարբերակի գլխամասային մասից հանել էին մարտագլխիկը, կառավարման համակարգը, և դրա փոխարեն տեղադրվել է թեթև կոնաձև հատվածով, որում էլ տեղադրվել էին թռիչքի կառավարման սարքավորումները:

Սպուտնիկ-3

«Սպուտնիկ-3» (8А91) կրող հրթիռը 8К71 հրթիռի կատարելագործված տարբերակն էր[2], որը թույլ տվեց ուղեծիր դուրս բերել արդեն ~ 1300 կգ զանգվածով արբանյակ (երրորդ արբանյակի քաշը կազմում էր 1327 կգ): Հրթիռի վրա տեղադրվել էին հզորացված շարժիչներ, ինչպես նաև հրթիռից հեռացվել էր ռադիոկառավարման համակարգը, սարքավորումների հատվածը թեթևացվել էր, ինչպես նաև փոփոխվել էր գլխամասային մասը:

Կատարվել է հրթիռի երկու արձակում[3]: Առաջին արձակման ժամանակ առաջացան ավտոտատանումներ, և թռիչքի 102-րդ վայրկյանին հրթիռը ոչնչացավ: Երկրորդ արձակումը հաջող անցավ 1958 թվականի մայիսի 15-ին[4], դուրս բերելով տիեզերք Դ-1 արբանյակը[5][6]:

Ժառանգություն

Առաջին «Սպուտնիկի» կրկնոօրինակ — «Վոստոկ» հրթիռը, Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, Մոսկվա

«Սպուտնիկ» կրող հրթիռով են տիեզերք դուրս բերվել երեք առաջին արբանյակները: Դրանից հետո հրթիռի նախագիծը կիրառվել է որպես հիմք մի շարք խորհրդային հրթիռների համար: Հրթիռների ընտանիքը ստացավ «Ռ-7 հրթիռների ընտանիք» անվանումը:

Որոշ Ռ-7 ընտանիքի հրթիռների տարբերակներ
Որոշ Ռ-7 ընտանիքի հրթիռների տարբերակներ

Թռիչքների ցանկ 8К71ПС և 8А91

հ/հ Ամսաթիվ ԿՀ Օգտակար բեռ Տիեզերակայան Արդյունք
1 4 հոկտեմբերի 1957 8К71ПС Սպուտնիկ-1 Բայկոնուր Հաջող: Առաջին Երկրի արհեստական արբանյակի արձակում:
2 3 նոյեմբերի 1957 8К71ПС Սպուտնիկ-2 Բայկոնուր Հաջող: Առաջին անգամ տիեզերք է դուրս բերվել կենդանի էակ (Լայկա շուն)
3 27 ապրիլի 1958 8А91 Դ օբյեկտ 1 Բայկոնուր Կրող հրթիռի վթար: Հրթիռը ոչնչացավ թռիչքի 102-րդ րոպեին, ավտոտատանումների պատճառով:
4 15 մայիսի 1958 8А91 Դ-1 Բայկոնուր Հաջող.

Ծանոթագրություններ

  1. Гудилин В. Е., Слабкий Л. И. (1996). «Ракетный комплекс Р-7». Ракетно-космические системы (История. Развитие. Перспективы). М. էջ 326.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link))
  2. «РД-107 и РД-108 | RD-107 and RD-108». lpre.de. Վերցված է 2015-12-24-ին.
  3. «Jonathan McDowell's launch log». planet4589.org. Վերցված է 2015-12-24-ին.
  4. Սպուտնիկ հրթիռը (ռուս.)
  5. Սովետական արևային մարտկոցները ուղեծրում (ռուս.)
  6. «Sputnik 3». astronautix.com. Արխիվացված է օրիգինալից 2013-11-08-ին. Վերցված է 2015-12-24-ին.

Տես նաև