«Ամազոնյան վիկտորիա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 3. | Տող 3. | ||
== Հայտնագործում == |
== Հայտնագործում == |
||
⚫ | |||
⚫ | |||
Բույսը հայտնաբերել է անգլիացի ճանապարհորդ Ռիչարդ Շոմբբուրգը<ref>{{Cite book|title=Հետաքրքրաշարժ բուսաբանություն|last=Հարությունյան|first=Լ.Վ՚|publisher=Երևանի Հայբուսակ հրատարակչություն|year=2003|isbn=|location=Երևան|pages=45}}</ref> 1837 թվականին և ի պատիվ Անգլիայի թագուհու այն անվանել է վիկտորիա: Հետագայում այն անվանվել է արքայական կամ ամազոնյան վիկտորիա: |

== Բնութագիր == |
== Բնութագիր == |
||
Տող 20. | Տող 21. | ||
== Այլ տեսակ == |
== Այլ տեսակ == |
||
Հայտնի է վիկտորիայի մեկ այլ տեսակ՝ խաչանման վիկտորիան (Victoria cruciana) , որը տարածված է նույնպես Հարավային Ամերիկայում՝ Պարանա գետի ծանծաղուտներում: Վիկտորիայի այս տեսակը, իհարկե, իր չափերով և շքեղությամբ զիջում է արքայական վիկտորիային: Այնուամենայնիվ, սա ևս համարվում է բուսական աշխարհի հրաշալիքներից մեկը: |

== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
11:51, 11 Մայիսի 2018-ի տարբերակ
Ամազոնյան վիկտորիան(լատին․՝ Victoria amazonica) մեծ, ջրային տրոպիկական խոտաբույս է[1][2]: Վիկտորիա ամազոնյան (Victoria amazonica) հանդիպում է աշխարհի ամենաջրառատ գետի՝ Ամազոնի ծանծաղուտներում: Այն բավականին տարօրինակ և զարմանահրաշ բույս է, որը բաղկացած է ջրի մակերեսին լողացող 1,5-ից մինչև 2,0 մետր տրամագիծ ունեցող 1-2 հսակայական տերևներից, մինչև 2 մետր երկարությամբ տերևակոթունից և հսակայական ծաղիկներից:
Հայտնագործում
Բույսը հայտնաբերել է անգլիացի ճանապարհորդ Ռիչարդ Շոմբբուրգը[3] 1837 թվականին և ի պատիվ Անգլիայի թագուհու այն անվանել է վիկտորիա: Հետագայում այն անվանվել է արքայական կամ ամազոնյան վիկտորիա:
Բնութագիր
Վիկտորիայի կլոր և տաշտականման տերևները ներքևից ծածկված են ուժեղ զարգացած ջլերի ցանցով[4]: Այն տերևին մեծ ամրություն է տալիս և ունի օդով լցված ամուր հյուսվածքներ, որոնց շնորհիվ տերևը ոչ միայն մնում է ջրի մակերեսին, այլև հեշտությամբ կարող է պահել մինչև 50 կիլոգրամ ծանրություն[5]: Այսինքն՝ նա իր վրա հեշտությամբ կարող է պահել 14-15 տարեկան երեխա: Ինչպես պատմում են ճանապարհորդները վիկտորիայի վրա հավաքված ջրում, ինչպես տարրայում, լողանում են զանազան թռչուններ: Զարմանահրաշ են նրա հսկայական ծաղիկները, դրանց տրամագիծը անցնում է 25-40 սանտիմետրից[6]: Ծաղկումը տևում է ուղիղ 2 ցերեկ և 2 գիշեր: Ծաղիկները խիստ բուրումնավետ են, երեկոյան փակվում են և առավոտյան բացվում: Սպիտակ են՝ կարմրավարդագույն միջնամասով, սակայն ծաղկման հաջորդ օրը բազմազան գունավորում են ստանում՝ մոռագույն կարմիրից մինչև մուգ բոսորագույն: Երբ միջատների միջոցով տեղի է ունենում ծաղիկների փոշոտումը, դրանք անմիջապես խոնարհվում են, սուզվում ջրի մեջ և այստեղ կազմավորում պտուղը՝ ոլոռի մեծությամբ սև[7], չափազանց համեղ սերմերով: Այս հրաշալի բույսի տերևակոթունները, տերևների ներքին մակերեսը, ծաղկակիր ցողունները և ծաղկի բաժակաթերթիկները ծածկված են սուր և խիտ փշերով, որպեսզի գետում վխտացող ագահ, բուսակեր ձկները չհոշոտեն դրանք[8]: Արքայական վիկտորիան խիստ քմահաճ բույս է: Նա աճում է միայն այնպիսի ջրերում, որոնց ջերմաստիճանը 25-ից չի իջնում 30-ից չի բարձրանում: Ահա թե ինչու մեր պայմաններում հնարավոր է այս հրաշալի բույսն աճեցնել միայն հատուկ ջերմատներում, որտեղ ջրի ջերմաստիճանը մշտապես պահպանվում է այդ սահմաններում: Սերմերի հասունացումը տևում է մինչև երկու ամիս: Վայրի բնության պայմաններում բույսը կարող է ապրել մինչև հինգ տարի[9]:
Տարածում
Ամազոնյան վիկտորիան հանդիպում է Ամազոն գետի ափում, Բրազիլիայում և Բոլիվիայում, ինչպես նաև Գայանա գետում, որը թափվում է Կարիբյան ծովը: Պարոն Վիլիամ Ջեքսոն Հուկերը կարծում էր, Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան գետի առափնյա շրջանները չեն համապատասխանում բույսի բնական աճման համար, որի պատճառը գետի փոքր-ինչ արագ հոսքն է:
Այլ տեսակ
Հայտնի է վիկտորիայի մեկ այլ տեսակ՝ խաչանման վիկտորիան (Victoria cruciana) , որը տարածված է նույնպես Հարավային Ամերիկայում՝ Պարանա գետի ծանծաղուտներում: Վիկտորիայի այս տեսակը, իհարկե, իր չափերով և շքեղությամբ զիջում է արքայական վիկտորիային: Այնուամենայնիվ, սա ևս համարվում է բուսական աշխարհի հրաշալիքներից մեկը:
Ծանոթագրություններ
- ↑ Victoria regia
- ↑ Victoria regia (виктория королевская или виктория амазонская)
- ↑ Հարությունյան, Լ.Վ՚ (2003). Հետաքրքրաշարժ բուսաբանություն. Երևան: Երևանի Հայբուսակ հրատարակչություն. էջ 45.
- ↑ Victoria regia
- ↑ Виктория амазонская или кувшинка Виктория регия (лат. Victoria amazonica) (չաշխատող հղում)(Ստուգված է 8 փետրվարի 2013)