«Զոկական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Թատրոն ՀոթՔաթ գործիքով
Տող 4. Տող 4.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Թատրոն]]

12:54, 6 Մարտի 2018-ի տարբերակ

Զոկական թատրոն, թատրոն Նախիջիևանում: Ստեղծվել է գողթնեցի մտավորականների շնորհիվ՝ 1911 թվականին Թիֆլիսում: Առաջին անգամ հանդես է եկել Ռ. Զարգարյանի «Ադաթ չի» կատակերգության բեմադրությամբ 1911 թվականի փետրվարի 2-ին, զոկերի բարբառով: Աշխատել է ընդմիջումներով մինչև 1930-ական թվականները: Բեմադրվել են Հ. Թումանյանի, Ռ. Զարգարյանի («Աստված թակի զոկի խասիաթը», «Ադաթ չի», «Փրշտա կատու»), Ս. Սողոմոնյանի և այլ գողթնեցի ստեղծագործողների կոմեդիաները և պիեսները: Այդ գործերը, որոնք գրված են Ագուլիսի բարբառով հիմնականում նվիրված են Գողթնի նիստուկացին և հանդիսատեսների շրջանում վայելել են մեծ ժողովրդականություն: Այդ թատրոնում որպես դերասաններ խաղացել են Վ. Աբազյանը, Հ. Մկրտումյանը, Պ. Շիկանյանը, Ե. Պետրոսյանը, Ռ. Զարգարյանը և Հ. Թումանյանը[1]:

Ծանոթագրություններ

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 39 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։