«Բերենիկա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 17. | Տող 17. | ||
== Մեջբերում == |
== Մեջբերում == |
||
{{քաղվածքի սկիզբ}}«''Գրադարանի դուռն ինչ-որ մեկը կամաց թակեց, և ներս մտավ ծառան՝ անգույն, ինչպես մեռյալը: Նրա աչքերը սարսափած էին, և նա խոսեց ինձ հետ ցածր, դողացող ձայնով: Ի՞նչ էր նա ինձ ասում: Ես հասկացա միայն մի քանի արտահայտություններ: Թվում էր, թե նա պատմում էր, որ գիշերը ապարանքում լսել է սարսափելի ճիչ, որ բոլոր սպասավորները հավաքվել են և վազել դեպի ճիչը: Այդտեղ նրա ձայնը հասկանալի դարձավ. նա խոսում էր գերեզմանոցի անարգման, դագաղից հանված այլանդակված դիակի մասին, դիակի՝ դեռ շնչող, դեռ շարժվող, դեռ կենդանի''»{{քաղվածքի վերջ|источник=Эдгар Аллан По «Береника»<ref>В пер. Н.В. Шелгунова</ref>}} |
{{քաղվածքի սկիզբ}}«''Գրադարանի դուռն ինչ-որ մեկը կամաց թակեց, և ներս մտավ ծառան՝ անգույն, ինչպես մեռյալը: Նրա աչքերը սարսափած էին, և նա խոսեց ինձ հետ ցածր, դողացող ձայնով: Ի՞նչ էր նա ինձ ասում: Ես հասկացա միայն մի քանի արտահայտություններ: Թվում էր, թե նա պատմում էր, որ գիշերը ապարանքում լսել է սարսափելի ճիչ, որ բոլոր սպասավորները հավաքվել են և վազել դեպի ճիչը: Այդտեղ նրա ձայնը հասկանալի դարձավ. նա խոսում էր գերեզմանոցի անարգման, դագաղից հանված այլանդակված դիակի մասին, դիակի՝ դեռ շնչող, դեռ շարժվող, դեռ կենդանի''»{{քաղվածքի վերջ|источник=Эдгар Аллан По «Береника»<ref>В пер. Н.В. Шелгунова</ref>}} |
||
== Ընթերցողի արձագանք և գրական քննադատություն == |
|||
Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1835 թվականի մարտին՝ ''Southern Literary Messenger'' ամսագրում: Շատ ընթերցողներ ապշել էին «Բերենիկայի» դաժանությունից և բողոքներով դիմել էին ամսագրի խմբագրին՝ Թոմաս Ուայթին ({{lang-en|Thomas W. White}})<ref name="Silverman">{{книга|автор = Silverman, Kenneth|часть = |заглавие = «Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance»|оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место = |издательство = Harper Perennial|год = 1991|том = |страницы = |страниц = |серия = |isbn = 0060923318|тираж = }}</ref>: Դա հանգեցրեց նրան, որ [[1840 թվական]]ին հրատարակվեց պատմվածքի խմբագրված տարբերակը: Նոր տարբերակի մեջ չներառվեց հատվածը, երբ Էգեուսը հուղարկավորությունից առաջ այցելում է Բերենիկային և հասկանում, որ նա դեռ կենդանի է: |
|||
Պոն համաձայն չէր այդպիսի բողոքների հետ: Բերենիկայի հրատարակումից մեկ ամիս հետո նա գրեց նամակ Ուայթին, որում հաստատում էր, որ այլ ամսագրերին այդպիսի պատմվածքները միայն հայտնիություն են բերում: Վատ ճաշակով թե ոչ, նա ընդունեց, որ «ձգտում էր հայտնիության, որին կարելի էր հասնել, եթե քեզ կարդան»<ref name="Silverman" />: |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
17:55, 16 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-05-01 21:52:50 ֆորմատով
Բերենիկա անգլ.՝ Berenice – A Tale | |
---|---|
Հեղինակ | Էդգար Ալլան Պո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սարսափ |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1835 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Southern Literary Messenger? |
Հրատարակման տարեթիվ | 1835 |
«Բերենիկա» կամ «Բերենիսա» (անգլ.՝ Berenice), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի գոթական գրականության ժանրի պատմվածքը՝ գրված 1835 թվականին: Պատմվածքը ցնցեց ժամանակորդներին: Հետագայում Էդգար Պոն հրատարակում է պատմվածքի խմբագրված տարբերակը[1]:
Սյուժե
Պատմությունը պատմվում է գլխավոր հերոսի՝ Էգեուսի անունից: Նա ունի հորեղբոր աղջիկ Բերենիկա անունով, որը նրա հարսնացուն է: Վերջինս երջանիկ և անհոգ անձնավորություն էր, բայց նրա մոտ առաջանում է սարսափելի հիվանդություն: Աղջնակը մե՛կ տառապում էր էպիլեպտիկ նոպաներով, մե՛կ ընկնում էր լեթարգիայի վիճակի մեջ: Նախկին ուրախ Բերենիկան այլևս չկար: Հիվանդությունը գողացել էր աղջկա գեղեցկությունը. մազերը խամրել էին, աչքերը մթագնել էին, թարթիչները՝ թափվել: Եվ ահա Էգեուսը մի անգամ տեսնում է իր վրա նայող Բերենիկային, որն անսպասելի ժպտաց՝ ցուցադրելով հիվանդությանը դեռ չհանդիպած իր հիասքանչ սպիտակ ատամները: Այդ ատամներն այնպես էին դրոշմվել երիտասարդի հիշողության մեջ, որ նա չէր կարողանում դադարել դրանց մասին մտածել: Էգեուսը համակվել էր մենագարությամբ. նա տեսնում էր ատամների ուրվականը: Երբ Բերենիկան մահացավ, Էգեուսը գնաց նրան հրաժեշտ տալու: Դագաղում պառկած աղջկա բերանը բացված էր. անգույն շրթունքների ետևից երևում էին փայլուն ատամները: Այդ տեսարանը այնպես էր ապշեցրել Էգեուսին, որ նա դժվարությամբ էր հիշում վերջին իրադարձությունները՝ նաև հուղարկավորությունը: Ծառան պատմում է նրան այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել գերեզմանոցում: Աղջկա մարմինը հանված էր և այլանդակված: Այդ ժամանակ Էգեուսը նկատում է, որ նա թաթախված է արյունով և հողով, իսկ իր սեղանին դրված է փոքրիկ տուփը, որի մեջ էլ պահվում են 32 սպիտակ ատամները...
Հերոսներ
- Էգեուս , հոգեպես անկայուն երիտասարդ: Ապրում է մեծ կալվածքում, որտեղ նրա կողքին մեծացել է Բերենիկան: Հնարավոր է, որ գլխավոր հերոսի անունը համապատասխանեցված է հին հունական առասպելական արքա Էգեյի անվան հետ[2]:
- Բերենիկա , Էգեուսի քույրը և հարսնացուն: Աղջիկն ունի զարմանալի գեղեցկություն և նրբագեղություն: Նրա անունը կարող է ծագել հին հուներեն berenike-ից. նա, ով հաղթանակ է բերում[2]:
- Աղախինը և ծառան
- Բժիշկ, ընտանեկան բժիշկը, ով հեռանալով գլխավոր հերոսի սեղանին է թողնում փոքրիկ տուփը[2]:
- Պատմողի մայրը, վաղուց մահացած կին, որը ծնել է Էգեուսին այդ կալվածքի գրադարանում[2]:
Մեջբերում
«Գրադարանի դուռն ինչ-որ մեկը կամաց թակեց, և ներս մտավ ծառան՝ անգույն, ինչպես մեռյալը: Նրա աչքերը սարսափած էին, և նա խոսեց ինձ հետ ցածր, դողացող ձայնով: Ի՞նչ էր նա ինձ ասում: Ես հասկացա միայն մի քանի արտահայտություններ: Թվում էր, թե նա պատմում էր, որ գիշերը ապարանքում լսել է սարսափելի ճիչ, որ բոլոր սպասավորները հավաքվել են և վազել դեպի ճիչը: Այդտեղ նրա ձայնը հասկանալի դարձավ. նա խոսում էր գերեզմանոցի անարգման, դագաղից հանված այլանդակված դիակի մասին, դիակի՝ դեռ շնչող, դեռ շարժվող, դեռ կենդանի»
Ընթերցողի արձագանք և գրական քննադատություն
Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1835 թվականի մարտին՝ Southern Literary Messenger ամսագրում: Շատ ընթերցողներ ապշել էին «Բերենիկայի» դաժանությունից և բողոքներով դիմել էին ամսագրի խմբագրին՝ Թոմաս Ուայթին (անգլ.՝ Thomas W. White)[3]: Դա հանգեցրեց նրան, որ 1840 թվականին հրատարակվեց պատմվածքի խմբագրված տարբերակը: Նոր տարբերակի մեջ չներառվեց հատվածը, երբ Էգեուսը հուղարկավորությունից առաջ այցելում է Բերենիկային և հասկանում, որ նա դեռ կենդանի է:
Պոն համաձայն չէր այդպիսի բողոքների հետ: Բերենիկայի հրատարակումից մեկ ամիս հետո նա գրեց նամակ Ուայթին, որում հաստատում էր, որ այլ ամսագրերին այդպիսի պատմվածքները միայն հայտնիություն են բերում: Վատ ճաշակով թե ոչ, նա ընդունեց, որ «ձգտում էր հայտնիության, որին կարելի էր հասնել, եթե քեզ կարդան»[3]:
Ծանոթագրություններ
- ↑ Berenice: Manuscripts and Authorized Printings(անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Michael J. Cummings (2008). «Berenice: A study guide» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին. Վերցված է 2010-08-08-ին.
- ↑ 3,0 3,1 Silverman, Kenneth «Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance». — Harper Perennial, 1991. — ISBN 0060923318