«Կոսմոլոգիական հաստատուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 7. Տող 7.


[[Կատեգորիա:Տիեզերագիտություն]]
[[Կատեգորիա:Տիեզերագիտություն]]
[[Կատեգորիա:Ֆիզիկական հաստատուններ]]

14:22, 23 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Կոսմոլոգիական հաստատուն (տիեզերագիտական հաստանուն), տիեզերագիտության մեջ էներգիայի խտության արժեքը վակուումում։ Սովորաբար նշանակվում է հունարեն մեծատառ լամբդա տառով՝ Λ։ Սկզբնապես ներմուծել է Ալբերտ Այնշտայնը 1917 թվականին[1]՝ որպես լրացում իր հարաբերականության ընդհանուր տեսության մեջ, որպեսզի հնարավոր լինի պահպանել տիեզերքի ստատիկությունը, ինչը այդ ժամանակ ընդունված տեսակետ էր։ Այնշտայնը հրաժարվեց այս գաղափարից 1929 թվականին, երբ Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ գալակտիկաները հեռանում են իրարից։ 1929-ից մինչև վաղ1990-ական թվականները տիեզերագիտության հետազոտողների մեծ մասը համարում էր, որ կոսմոլոգիական հաստատունը զրո արժեք ունի։

1990-ականներից ի վեր տիեզերագիտական դիտարկումները, հատկապես տիեզերքը արագացող ընդարձակումը հեռավոր գերնոր աստղերից (տիեզերական միկրոալիքային ճառագայթման և մեծ գալակտիկաների կարմիր շեղման հետ միասին) ցույց տվեցին, որ տիեզերքի զանգվածի և էներգիայի խտության շուրջ 68%-ը կարելի է վերագրել մութ էներգիային[2]։ Չնայած հիմնարար մակարդակում մութ էներգիան դեռ լավ ընկալված չէ, այնուհանդերձ դրան ներկայացվող հիմնական պահանջն այն է, որ մութ էներգիան գործում է որպես մի տեսակ հակա-գրավիտացիա, տիեզերքի ընդարձակման ընթացքում այն նոսրանում է շատ ավելի դանդաղ, քան նյութը, և դրա կուտակումները շատ ավելի թույլ են, քան նյութինը, կամ էլ առհասարակ չկան։ Կոսմոլոգիական հաստատունը մութ էներգիայի ամենապարզ հնարավոր ձևն է, քանի որ այն հաստատուն է տարածության և ժամանակի մեջ, իսկ սա հանգեցնում է տիեզերագիտության ներկայիս ստանդարտ մոդելին, որը հայտնի է որպես լամբդա--CDM մոդել, ինչը լավ համընկնում է բազմաթիվ տիեզերագիտական դիտումներին։

Ծանոթագրություններ

  1. Einstein, A (1917). «Kosmologische Betrachtungen zur allgemeinen Relativitaetstheorie». Sitzungsberichte der Königlich Preussischen Akademie der Wissenschaften Berlin. part 1: 142–152.
  2. What is Dark Energy?, Space.com, 1 May 2013