«Գողթն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Գողթն''', գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Արաքսի ձախ ափին: Գավառը հիշատակվում է Պտղոմիո...
 
No edit summary
Տող 6. Տող 6.
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Մեծ Հայք]]
[[Կատեգորիա:Մեծ Հայք]]

[[en:Goghtn]]

15:04, 25 Հուլիսի 2011-ի տարբերակ

Գողթն, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Արաքսի ձախ ափին: Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ: Գողթնում եղել է առանձին նախարարություն, որը Հայոց արքունիքում գռավել է 16-րդ գահը եւ տվել 500 հեծյալ: Ունեցել է եպիսկոպոսություն: IVդ. Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել Մեսրոպ Մաշտոցը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում: Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ եւ շերամապահությամբ: Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով: 641-ին Գողթնը գրավել են արաբները: VIդ. Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ: VIIIդ. Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ: Xդ. Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին Ատրպատականի Սաջյան ամիրաները: 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը եւ դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ: 990-ական թթ. Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա: XI դ. կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո: XVIդ. սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ: Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր Նախիջեւանի խանությանՆախիջեւանի խանություն մեջ եւ բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելեւ, Չանանաբ: Հայակական գյուղերը կառավարել են տանուտերը, որոնց անվանել են մելիքներ: 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան: 1752-ին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությունը: XVIIIդ. 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են Դավիթ Բեկին: Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը: