«Պիրոմանիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Պիրոմանիակ '''Պիրոմանիա''', խթանող վարքագծի խանգարում<ref name = dsm>{...»:
(Տարբերություն չկա)

15:39, 19 Մարտի 2017-ի տարբերակ

Պատկեր:Pyromania by jakeclev-d56qcjh.png
Պիրոմանիակ

Պիրոմանիա, խթանող վարքագծի խանգարում[1], որի ժամանակ անհատները չեն կարողանում զսպել իրենց` անընդհատ հրդեհ առաջացնելու անհաղթահարելի ազդակները: Նրանք դա անում են լարվածությունը թուլացնելու կամ պարզապես հաճույք ստանալու համար[1]: Պիրոմանիակները չեն հետապնդում դրամական կամ քաղաքական շահ[2]: Նրանց նպատակն է հասնել էյֆորիայի: Շատ հաճախ նրանք միտումնավոր կերպով ընտրում են հրշեջի մասնագիտությունը: Պիրոմանիան, ինչպես օրինակ կլեպտոմանիան, անկառավարելի է:

Հիվանդության մասին մարդկությանը հայտնի է դեռ 1824 թվականից, սակայն այն մինչ այժմ ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Պիրոմանիայի դրսևորումները հոգեբանության և իրավաբանության ուսումնասիրության առարկա են համարվում:

Գրանցվել են դեպքեր, որ երկարատև հոգեբանական բուժումներից հետո հիվանդները վեց հարյուրից ավելի հրդեհներ են առաջացրել:

Ախտանիշեր

Կան հատուկ ախտանիշեր, որոնցով պիրոմանիակները տարբերվում են նրանցից, ովքեր հրդեհ են առաջացնում հանցավոր նպատակներով կամ հուզական այլ դրդապատճառներով, որոնք կապված չեն կրակի հետ: Պիրոմանիայի համախտանիշով տառապող մարդիկ ավելի քան մեկ անգամ մտածված հրդեհներ են առաջացնում: Երբ նրանք գտնվում են հրդեհի գոտում, անբացատրելի հաճույք, հանգստություն, բավականություն են զգում:

Հիվանդությունը դժվար է հայտնաբերել հատկապես վաղ տարիքում, որովհետև երեխաների մեծ մասը նույնպես ուղղակի հետաքրքրությունից դրդված սիրում է կրակի հետ խաղալ[3]:

Առաջացման պատճառներ

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ պիրոմանիան առավել հաճախ դրսևորվում է երեխաների և դեռահասների մոտ: Պիրոմանիայի առաջացման պատճառները կարելի է երկու խմբի բաժանել. ներքին` անհատական և արտաքին աշխարհի ազդեցությամբ առաջացած պատճառներ[4]:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ հիվանդների մեծ մասի ընտանիքներում բացակայել է հայրը[5]:

Պիրոմանիան կարող է դրսևորվել անգամ երեք տարեկան երեխայի մոտ, չնայած որ այսպիսի դեպքերը խիստ հազվադեպ են[6]: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ պիրոմանյակների մեծ մասը տղամարդիկ են[7] :

Անհատական գործոններ

Անհատական գործոնները, որոնք կարող են հանգեցնել պիրոմանիայի համախտանիշի ձևավորման հիմնականում կապված են անհատի անձնական կյանքի հետ: Շատ դեռահասներ տարբեր հանցագործություններ են կատարում: Օրինակ`պիրոմանիայով տառապող դեռահասների 19%-ին վանդալիզմի մեղադրանք է առաջադրվել, 18%-ը մեղադրվել է սեռական ոտնձգություններ կատարելու համար: Հնարավոր պատճառներից են ուշադրության պակասը, վրեժի ցանկությունը:

Պիրոմանիակները առանձնանում են հակահասարակական պահվածքով: Նրանք առանց լուրջ պատճառի բացակայում են ուսումնական հաստատություններից, փախչում են տանից և կատարում բազմաբնույթ զանցանքներ:

Արտաքին գործոններ

Արտաքին գործոնները, որոնց ազդեցությամբ անհատի մոտ զարգանում է պիրոմանիան, առաջանում են այն միջավայրում, որտեղ նրանք ապրում են: Դրանք կարող են լինել ծնողների կողմից դրսևորած արհամարհական վերաբերմունքը, վաղ տարիքում սեռական կամ ֆիզիկական ոտնձգությունների ենթարկվելը:

Բուժում

Կախված հիվանդի տարիքից և հիվանդության զարգացման աստիճանից, բուժման մեթոդները տարբերվում են: Երեխաների և դեռահասների դեպքում որպես բուժման հիմք են ընդունում կոգնիտիվ թերապիաները: Կարևոր է նաև հատուկ վերաբերմունք ցուցաբերել ընտանիքի անդամներին, հատկապես ծնողներին: Անհրաժեշտ է սովորեցնել նրանց, թե ինչպես առավել անվտանգ և ճիշտ կերպով դաստիարակեն իրենց երեխաներին[4]: Ի տարբերություն երեխաների և դեռահասների, մեծահասակների դեպքում իրավիճակն առավել բարդ է: Նրանք ստիպված են լինում երկարատև հոգեթերապիաների հաճախել, սակայն մեծ մասամբ դրանք իրենց դրական արդյունքն այդպես էլ չեն ունենում:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Pyromania | BehaveNet». behavenet.com. Վերցված է 27 February 2015-ին.
  2. Robert E. Hales (2008). «Impulse Disorders Not Elsewhere Classified». In Stuart C. Yudofsky; Glen O. Gabbard (eds.). The American Psychiatric Publishing Textbook of Psychiatry. American Psychiatric Pub. էջ 793. ISBN 9781585622573.
  3. Michael B. First; Allen J. Frances; Harold Alan Pincus (2004). Dsm-iv Tr Guidebook. American Psychiatric Pub. էջ 337. ISBN 978-1-58562-068-5. Վերցված է 24 February 2013-ին.
  4. 4,0 4,1 Soltys, Stephen M (1 February 1992). «Pyromania and Firesetting Behaviors». 22 (2): 79–83. doi:10.3928/0048-5713-19920201-10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Sadock, B.J.; Sadock, V.A. (2008). Kaplan & Sadock's Concise Textbook of Clinical Psychiatry. Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. էջ 365. ISBN 9780781787468. Վերցված է 27 February 2015-ին.
  6. Barker AF (1994) Arson: A Review of the Psychiatric Literature. Oxford: Oxford University Press.
  7. (Gale 1998)