«Խաչատուր Կերեքցյան»–ի խմբագրումների տարբերություն
Cat-a-lot: Removing from Category:1891 մահեր |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{միացնել|Խաչատուր Կերեքյան}} |
|||
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ |
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ |
||
| հայերեն անուն = Խաչատուր Կերեքցյան |
| հայերեն անուն = Խաչատուր Կերեքցյան |
18:39, 5 փետրվարի 2017-ի տարբերակ
Առաջարկվում է այս և Խաչատուր Կերեքյան հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Խաչատուր Կերեքցյան | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դերձակ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 1847 | |
Ծննդավայր | Կարին | |
Վախճանի օր | սեպտեմբերի 23, 1891 | |
Վախճանի վայր | Կարին | |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Խաչատուր Կերեքցյան (1847, Կարին - սեպտեմբերի 23, 1891, Կարին), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Հեղափոխական գործունեություն
Մասնագիտությամբ երիզագործ է։ 1877-1978 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին ծավալել է հայրենասիրական գործունեություն՝ Կարինի տեղական ուժերը համախմբելու և ռուսական բանակին օգնելու նպատակով։ 1881 թվականի մայիսին Կարինում հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» ազատագրական-հեղափոխական՝ գաղտնի կազմակերպությունը։ Այն Կերեքցյանի միջոցով կապ էր պահպանում Մկրտիչ Խրիմյանի, Կարինի թեմի առաջնորդ Մ. Օրմանյանի և Թիֆլիսի հայ գործիչների հետ։
1882 թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտնաբերվել է թուրք իշխանությունների կողմից և ջախջախվել։ Կերեքցյանը դատապարտվել է 15 տարվա բանտարկության, բայց 1886 թվականի սեպտեմբերին, ժամկետից շուտ, ազատ է արձակվել։ Նա փորձել է վերականգնել կազմակերպությունը, սակայն 1890 թվականին այն վերջնականապես դադարել է գործելուց՝ տեղը զիջելով ազգային կուսակցություններին։ Կերեքցյանն իր համախոհների հետ, չհամաձայնելով նոր սաղմնավորվող դաշնակցության տակտիկական գծին, պայքար է սկսել նրա դեմ, ընդհարվել է ՀՀԴ կուսակցության Կարինի նորաստեղծ կոմիտեի ծայրահեղականների հետ։
Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Արամ Արամյանը ահաբեկել և գնդակահարել է Կերեքցյանին[1]։
Գրականություն
- Հովհաննիսյան Ռ.Փ., Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպութիւնը, Ե., 1965։
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 392)։ |