«Ատլասի լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Լեռ |անվանում =Ատլասի լեռներ |բնօրինակ = {{lang-ar|جبال الأطلس}} |պատկեր = AtlasRange.jpg |նկարագ...»:
(Տարբերություն չկա)

13:14, 28 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Ատլասի լեռներ
արաբ․՝ جبال الأطلس‎‎
Ատլասի լեռների տեղադրությունը
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրԱֆրիկա
ՎայրՀյուսիսային Աֆրիկա
Աշխարհագրական
տեղադրություն
Մարոկկո Մարոկկո,
Ալժիր Ալժիր,
Թունիս Թունիս
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Բարձրությունը ծովի մակարդակից4,165
Երկարություն2092
Լայնություն1019
Մակերես775 340
Բարձրագույն գագաթՏուբկալ
ՁևավորումՄինչքեմբրի
Աֆրիկա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Աֆրիկա|տեղորոշման քարտեզներ]].
Ատլասի լեռներ (Մարոկկո)##
Ատլասի լեռներ (Մարոկկո)
Պատկերներ Վիքիպահեստում

Ատլասի լեռներ (արաբ․՝ جبال الأطلس‎‎), լեռնային համակարգ Աֆրիկայի հյուսիս–արևմուտքում, Մարոկկոյի, Ալժիրի և Թունիսի սահմաններում։ Երկարությունը մոտ 2000 կմ, առավելագույն բարձրությունը՝ 4165 մ (Տուբկալ լեռ)։ Կազմված Է իրար զուգահեռ մի շարք լեռնաշղթաներից (Ռիֆյան Ատլաս, Բարձր Ատլաս, Միջին Ատլաս և այլն) և զանգվածներից, միմյանցից բաժանված բարձր լեռնային սարավանդաձև հարթավայրերով (բարձրությունը 800–1200 մ)։ Սեյսմիկ երկիր Է, առաջացել է երրորդական ժամանակաշրջանում։ Կազմված Է կրաքարերից, կավերից, հանդիպում են հնագույն հրաբխային ապարներ։ Ատլասի ռելիեֆը բազմազան Է․ կան ալպյան ձևեր, սեղանաձև հարթավայրեր, կուեստներ, մնացորդային լեռներ։ Գետերը, որոնք այստեղ կոչվում են ուեդներ կամ վադիներ, ունեն անձրևային սնում և ձմեռային վարարումներ։ Ամռանը ցամաքում են։ Միջլեռնային իջվածքներում տեղադրված են աղի լճեր՝ սեբխաներ։ Հյուսիսային մերձափնյա հարթավայրերը և լեռնալանջերը ծածկված են միջերկրածովյան բուսականությամբ, ներքին շրջանները՝ կիսաանապատներով։ Բառձռ լեռների ստորին գոտում աճում են թփուտներ, ապա՝ խառը, իսկ ավելի բարձր՝ փշատերև անտառներ։ Ունի յուրահատուկ, սակայն ոչնչնացման եզրին կանգնած կենդանական աշխարհ։ Օգտակար հանածոներից են՝ երկաթը, կապարը, ցինկը, կոբալտը, մոլիբդենը, կերակրի աղը, ֆոսֆատները, նավթը։