«Քահանա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 8. Տող 8.
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի]]
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի]]
[[Կատեգորիա:Հոգևոր կոչումներ]]
[[Կատեգորիա:Հոգևոր կոչումներ]]


{{Stub}}

14:01, 13 Հունիսի 2016-ի տարբերակ

Քահանայությունը (արամեերեն՝ kāhāna – Աստծո սպասավոր) Հայ Առաքելական Եկեղեցում երկու տեսակ է՝ ամուսանցյալ քահանայություն և ոչ ամուսնացյալ` կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն): Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսից Սուրբ Հոգու շնորհները փոխանցող մյուռոնով):

Քահանայի հիմնական գործը Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և իհարկե աղոթելը։ Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն շնորհելու մեղքերին, բժշկելու և խրատելու քրիստոնյային։ Քահանյության հիմնական նշանը փորուրարն է` ուրար որը անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս նրա պատրաստակամությունը ամբողջովին ընդունելու Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ)։ Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել փիլոնը՝ լայն սև թիկնոցը ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ պերճաշուք զգեստավորում՝ վառ և տոնական գույներով)։ Մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին կաթողիկոսի կողմից կարող է շնորհվել խաչ։

Ամուսնացյալ քահնաներն անվանվում են Տեր Հայր։ Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե’ք, Տե’ր Հայր»` ձեռքը կրծին դնելով ի նշան հարգանքի։ Սա իհարկե խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել։ Գրավոր կերպով դիմում են` Արժանապատիվ Տեր Հայր (կամ անունով դիմելիս՝ Արժանապատիվ Տեր ԱՆՈՒՆ քահնա ԱԶԳԱՆՈՒՆ)։