«Հայերը Բաքվում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տես նաև|Հայերը Ադրբեջանում}}
{{Տես նաև|Հայերը Ադրբեջանում}}
'''Հայերը Բաքվում'''։ Բաքվում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ 500-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին։ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը այլևս գոյություն չունի։
'''Հայերը Բաքվում'''։ Բաքվում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ 500-ին [[Արցախ]]ի հայոց [[Վաչագան Բարեպաշտ]] թագավորը քաղաքում կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին։ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը այլևս գոյություն չունի։

1820-ին Բաքվում ապրել է 434 հայ։ 1899-ի մարդահամարի տվյալներով` Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 182897 էր, որից հայ` 22506 հայ։ 1915-ի տվյալներով` Բաքուն ունեցել է 86,5 հազար հայ բնակիչ։ Հայերն ապրել են որոշակի թաղամասերում ու քաղաքի մերձակա ավաններում։ 20-րդ դարասկզբին թաղամասային սահմանները վերացել են. հայաշատ են մնացել Հայկաշեն (Արմենիքենդ) և Զավակզալնի կոչված թաղամասերը, ինչպես նաև քաղաքի կենտրոնը։

05:30, 12 հունվարի 2011-ի տարբերակ

Հայերը Բաքվում։ Բաքվում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ 500-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին։ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը այլևս գոյություն չունի։

1820-ին Բաքվում ապրել է 434 հայ։ 1899-ի մարդահամարի տվյալներով` Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 182897 էր, որից հայ` 22506 հայ։ 1915-ի տվյալներով` Բաքուն ունեցել է 86,5 հազար հայ բնակիչ։ Հայերն ապրել են որոշակի թաղամասերում ու քաղաքի մերձակա ավաններում։ 20-րդ դարասկզբին թաղամասային սահմանները վերացել են. հայաշատ են մնացել Հայկաշեն (Արմենիքենդ) և Զավակզալնի կոչված թաղամասերը, ինչպես նաև քաղաքի կենտրոնը։

Տնտեսական գործունեությունը

Բաքվի հայերը ծավալել են տնտեսական, առևտրական ու շինարարական լայն գործունեություն, աչքի են ընկել հատկապես նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը, որն սկսել է գործել 1869-ին, պատկանել է Ի. Միրզոևին։

19-րդ դարի վերջին, կարճ ժամանակամիջոցում, Բաքվում ու նահանգում կազմակերպվել են մի շարք հայկական ընկերություններ։ Հայ գործարարներն իրենց գործիմացության ու եռանդի շնորհիվ վաստակել են մեծ հարստություն և ազդեցություն` կարևոր դեր խաղալով ամբողջ նահանգի տնտեսության զարգացման գործում։ «Միրզոև և եղբ.», «Մանթաշև և ընկ.», «Ղուկասով եղբ.», «Լիանոզով և ընկ.», «Արաֆելով և ընկ.», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալո-Կասպիական» և հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ զբաղվել են գերազանցապեսնավթարդյունաբերությամբ, ունեցել սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում` ծովային), իրենց արտադրանքն արտահանել մոտիկ ու հեռու շուկաներ։ Միրզաբեկյանները զբաղվել են ծխախոտագործությամբ, Մայիլյան եղբայրները, Կամոևները, փիթոևները, Վենեցովները նշանակալի դեր են խաղացել ձկնարդյունաբերության զարգացման գործում, Արունյանները` գինեգործության։ Բաքվի առաջին բանկերի (Թիֆլիսի առևտրական բանկի մասնաճյուղ, Փոխադարձ վարկի ընկերություն) հիմնադիրները եղել են հայեր։ 1907-ին Բաքվում արտադրվող 448 միլիոն փութ նավթի 54,4 տոկոսը, 1917-ին` 368 միլիոն փութի 53 տոկոսը պատկանել է հայերեին։ 1907-ին քաղաքում գործող 154 ընկերություններից 89-ը եղել են հայկական։ Քաղաքի խոշորագույն առևտրական տունը պատկանել է Թումանյան եղբայրներին։ Հայերը զգալի կշիռ են ունեցել տնտեսության նաև այլ` մասնավորապես մետաքսագործության, բամբակագործության ճյուղերում։ Բաքուն դարձել էր Անդրկովկասի հայերի հասարակական-քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը։

Հայկական եկեղեցին