«Ընդհանրական նամակներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ Ռոբոտը ավելացնում է․: de:Katholische Briefe
չ «Ըհդհանրական նամակներ» վերանվանված է «Ընդհանրական նամակներ»: Անվան սխալ գրելը
(Տարբերություն չկա)

17:43, 4 Հոկտեմբերի 2010-ի տարբերակ

Ընդհանրական նամակներ կամ Կաթողիկե թղթեր - Նոր Կտակարանի գրքերից յոթը` Հակոբոսի, Պետրոսի Ա և Բ, Հովհաննեսի Ա, Բ և Գ, Հուդայի նամակները, կոչվում են Ընդհանրական նամակներ: Այս անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ սրանց հասցեատերերը կոնկրետ անձինք կամ համայնքներ չեն, ի տարբերություն Պողոսի նամակների, այլ ուղված են Ընդհանուր եկեղեցուն: Երկրորդ դարից սկսյած Հովհաննեսի երկրորդ նամակն արդեն անվանվել է Ընդհանրական (հուն. καθολική): Առաջին անգամ յոթ նամակները միասին Ընդհանրական են կոչվել Եվսեբիոս Կեսարացու կողմից: Հնագույն ձեռագրերում այս նամակները դրված են Գործք Առաքելոցից հետո և Պողոսի թղթերից առաջ: Այսօրվա տպագրություններում Ընդհանրական նամակները հաջորդում են Պողոսի թղթերին:

Գրականության ցանկ

  • Նոր Կտակարան, Ս. Էջմիածին, 1986:
  • Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 118:

Աղբյուրներ

  • Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003:
  • Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005:

Արտաքին հղումներ

Այցելեք նաև