«Ռեպորտաժ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Տեղեկատու գրականություն ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 2. | Տող 2. | ||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա:Տեղեկատու գրականություն]] |
18:30, 4 Մայիսի 2015-ի տարբերակ
Ռեպորտաժ (ֆրանս. reportage, անգլ. report- հաղորդել), տեղեկատու-ինֆորմացիոն ժանր ժուռնալիստիկայում, որն անմիջականորեն և օպերատիվ ներկայացնում է այնպիսի իրադարձություն, որի ականատեսն է հեղինակը։ Մամուլի, ռադիո-հեռուստատեսային ռեպորտաժները լինում են իրադարձային, թեմատիկ (տարբեր ժամանակներում, բայց նույն թեմային վերաբերող իրադարձությունների միավորում)։ Լրագրային ռեպորտաժը սովորաբար ուղեկցվում է լուսանկարներով։ Ռադիոյով հաղորդվող ռեպորտաժում մշտապես պահպանվում է իրադարձությունների Ժամանակագրությունը։ Հեռուստատեսային ռեպորտաժը հաճախ է վերաճում դեպքերի մեկնաբանության։ Մարքսիստական ժուռնալիստիկայում ռեպորտաժը ճշմարտացիորեն տեղեկացնում է հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի իրադարձությունների մասին։ Բուրժուական ժուռնալիստիկայում ռեպորտաժը սովորաբար սենսացիոն, արտառոց դեպքերի մատուցման ժանր է:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |