«Օթելլո (ողբերգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: bg:Отело
չ Ռոբոտը ավելացնում է․: ro:Othello (piesă)
Տող 70. Տող 70.
[[pl:Otello]]
[[pl:Otello]]
[[pt:Otelo, o Mouro de Veneza]]
[[pt:Otelo, o Mouro de Veneza]]
[[ro:Othello (piesă)]]
[[ru:Отелло]]
[[ru:Отелло]]
[[simple:Othello]]
[[simple:Othello]]

15:16, 23 Ապրիլի 2010-ի տարբերակ

Օթելլո - Վիլյամ Շեքսպիրի հայտնի պիեսներից է։ Այս պիեսով հանվել են տարբեր կինոնկարներ, դրվել բազում ներկայացումներ և այլն: Շեքսպիրը «Օթելլոն» գրել է մոտ 1604 թվականին:

Սյուժե

Օթելլոն և սպանված Դեզդեմոնեն

Վենետիկի մավր Օթելլոն առևանգում է իշխան Բրաբանցիոյի դուստր Դեզդեմոնեյին և գաղտնի ամուսնանում նրա հետ: Դեզդեմոնեյի հայրը ցանկանում է գտնել և պատժել մավրին: Վերջինիս մարդիկ խռովություն էին պատրաստում Օթելլյոի համար: Դրանք Յագոն և Ռոդրիգոն էին: Սակայն անմեղ ու հավատարիմ ընկեր էին ձևանում: Բրաբանցիոն գտնում է Օթելլոյին և Դեզդեմոնեյին իշխանների ժողովի վայրում, որտեղ Վենետիկի գլխավոր իշխանը իր խորհրդատուների հետ որոշումներ էր կայացնում կապված Թուրքիայի պատերազմի հետ: Այդտեղ էլ քննարկում են սևամորթ Օթելլոյի ու իր հարսնացույի հարցը: Բրաբանցիոն համակերպվում է իրավիճակի հետ և իր օրհնությունն է տալիս Դեզդեմոնեյին ու մավրին: Դրանից հետո Օթելլոն իր հավատարիմների հետ պատերազմի է ուղևորվում: Նրա հետ է մեկնում նաև Դեզդեմոնեն:

Կիպրոսում, որտեղ ընթանում էր պատերազմը, Օթելլոն և Դեզդեմոնեն որոշում են ամուսնանալ եկեղեցով, ուր ներկա կլինեն բոլոր հարազատները: Այդպես էլ անում են: Ամբողջ իրիկուն Օթելլոյի դղյակում խնջույք էր արվում: Ներկա էին բոլոր բարեկամները, ընկերները, նույնիսկ հասարակ մարդիկ: Յագոն և Ռոդրիգոն իրենց հերթական պլաններն էին մշակում: Նրանք ցանկանում էին խռովության միջոցով սպանել Օթելլոյին, հետո գրավել նրա բոլոր հարստությունները: Ռոդրիգոն նույնիսկ ցանկանում էր դրանից հետո ամուսնանալ Դեզդեմոնեյի հետ: Յագոն նպատակին էր ուզում հասնել Օթելլոյի զինվոր Կասսիոյի օգնությամբ: Սկզբում ուզում էր կռվացնել այդ երկուսին: Այդպես էլ արեցին: Ռոդրիգոն խնջույքի ժամանակ կարողացավ դիտավորյալ կռվել Կասսիոյի հետ և անմեղ ձևանալ, իսկ Օթելլոն մեղադրեց Կասսիոյին և այլևս նույնիսկ տեսնել չեր ուզում:

Խնջույքից հետո Դեզդեմոնեն խնդրում է ամուսնուն, որպեսզի նա ների անմեղ Կասսիոյին: Իսկ Յագոն շարունակում է գործել: Նրա մյուս քայլը Օթելլոյին և Դեզդեմոնային կռվացնելն էր: Յագոն գալիս է մավրի մոտ և սկսում ստեր դուրս տալ: Նա ասում է, որ Դեզդեմոնան դավաճանում է Օթելլոյին Կասսիոյի հետ: Յագոն ամեն կերպ համոզում է ընկերոջը: Օթելլոն լիովին համոզված չեր, սակայն կասկածանքները սկսեցին տանջել իրեն: Դրանից հետո Յագոն հափշտակում է Դեզդեմոնայի թաշկինակը, որը իրեն Օթելլոն էր նվիրել: Թաշկինակը ուրիշ մարդու օգնությամբ ընկնում է Կասսիոյի մոտ: Երբ Յագոն դարձյալ սկսում է համոզել մավրին, որ Դեզդեմոնեն դավաճանում է իրեն, Օթելլոն հրամայում է Յագոյին և Ռոդրիգոյին սպանել Կասսիոյին, իսկ ինքը որոշում է սպանել դավաճան կնոջը քնած ժամանակ, որին այդքան սիրում ու վստահում էր: Կասսիոն իր

Սևամորթ մավրը

տանն էր գտնվում, երբ այդտեղ ժամանեցին Յագոն և Ռոդրիգոն: Վերջինս հարձակվեց Կասսիոյի վրա և վիրավորեց նրա ոտքը: Այդ ժամանակ Յագոն որոշում է միանգամից ազատվել Ռոդրիգոյից և ետևից դանակահարում է իրեն, ձևացնելով թե փրկում է Կասսիոյին: Այդ պահին ներս են մտնում ոստիկանները և պարզում ամեն ինչ:

Օթելլոն խանդի տեսարաններ է սարքում, երբ Դեզդեմոնեն պառկում է մահճակալին: Հետո հարձակվում անմեղ կնոջ վրա և սկսում խեղդել իրեն: Բայց հետո տեսնում է թե ինչպես է տանջվում Դեզդեմոնեն և միանգամից դանակահարում իրեն: Գոռոցները լսելով ներս մտան ծառաները, ոստիկանները, Յագոյի կին Էմիլիյան: Այդ պահին բերեցին վիրավոր Կասսիոյին, եկավ Յագոն և Բրաբանցիոն ուրիշների հետ: Յագոյի կինը սկսում է գոչել բոլորի մոտ, որ այս ամենում միայն Յագոն է մեղավոր և ամեն ինչը նա է կազմակերպել: Յագոն զայրանում է և դանակահարում է կնոջը: Սակայն նրան արագ ձերբակալում են: Օթելլոն մեղադրում է ինքն իրեն, իր խանդի համար և վշտից դանակահարում է ինքն իրեն: Յագոյին ուղարկում են մահապատժի:

Կերպարներ

  • Վենետիկի Դոժ
  • Բրաբանցիո, սենատոր
  • ՈՒրիշ սենատորներ
  • Գրացիանո, Բրաբանցիոյի եղբայրը
Վիլյամ Շեքսպիր
  • Օթելլո, պատվավոր մավր, ծառայում է Վենետիկի հանրապետությանը
  • Կասսիո, իր լեյտենանտը
  • Յագո, իր մեծապաշտոն խորհրդատուն
  • Ռոդրիգո, Վենետիկի կոմսերից մեկը
  • Մոնտանո, գրավում էր Օթելլոյից առաջ իր պաշտոնը Կիպրոսում
  • Ծաղրածու, Օթելլոյի ծառան
  • Դեզդեմոնե, Բրաբանցիոյի դուստրը և Օթելլոյի կինը
  • Էմիլիա, Յագոյի կինը
  • Բյանկա, Կասսիոյի սիրուհին

Նավաստի, սուրհանդակ, գնդապետներ, կոմսեր, երաժիշտներ, շքախումբ, պահակներ և ծառաներ

Գործողության վայր

Արտաքին հղումներ

Շեքսպիրի գործերի լիակատար ժողովածուն հայերենով