«Կյուրիկե Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ clean up, փոխարինվեց: , → , (6), ։ → ։ (9), ՝ → ՝ (3), → (17), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Կյուրիկե Ա Բագրատունի»-ից «Կյուրիկե Բ»
(Տարբերություն չկա)

21:47, 15 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Կյուրիկե Ա Բագրատունի (ծն. թ. անհտ.— մոտ 1089), Տաշիր-Ձորագետի թագավոր՝ 1048 թվականիից։ Սելջուկների դեմ միասնական ճակատ կազմելու փոխադարձ ակնկալությամբ վայելել է Բյուզանդական կայսրության հովանավորությունը և ստացել դրամ հատելու իրավունք։ Սակայն, երբ 1064 թվականին սելջուկները մտել են Գուգարք ու Վրաստան, Կյուրիկե Ա-ն ստիպված հպատակվել է սուլթան Ալփասլանին, դրանով պահպանել իր իշխանությունը և երկիրը փրկել ավերումից։ 1065 թվականին նստավայր է դարձել Լոռին։ Եռանդորեն մասնակցել է Հայաստանի ներքին կյանքի կարևոր իրադարձություններին։ Հայոց կաթողիկոսությունն Անիում վերահաստատելու հույսով 1081 թվականին օժանդակել է Շիրակի եպիսկոպոս Բարսեղ Ա Անեցուն՝ Հաղպատում օծվելու աթոռակից կաթողիկոս։ Մեծ ջանքեր է գործադրել պահպանելու իր երկրի՝ Կյուրիկյան թագավորության կիսանկախ գոյությունը։ Այդ նպատակով 1088 թվականին մեկնել է Խորասան և լավ ընդունելություն գտել Մելիքշահից։ Այնուամենայնիվ, թագավորությունը ենթարկվել է սելջուկների հարձակումներին, որոնք ի վերջո հանգեցրին նրա անկմանը։