«Էպիմեթևս»–ի խմբագրումների տարբերություն
Արտաքին տեսք
Content deleted Content added
Նոր էջ «180px|մինի|աջից|Էպիմեթևս և Պանդորա '''Էպիմեթևս''' ({{lang-grc|Ἐπιμηθεύς}} - «ուշա...»: |
(Տարբերություն չկա)
|
12:48, 5 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Էպիմեթևս (հին հունարեն՝ Ἐπιμηθεύς - «ուշացած մտքով ուժեղ, ուշ մտածող»), հին հունական դիցաբանությունում[1] տիտան, Հապետոսի և Կլիմենեի որդին (ըստ Ապոլլոդորոսի՝ Ասիայի)[2], Պրոմեթևսի, Ատլասի և Մենետիոսի եղբայրը։
Իր բնավորությամբ Էպիմեթևսը եղբոր՝ Պրոմեթևսի լրիվ հակադրությունն է, վախկոտ է և անմիտ: Չի լսում Պրոմեթևսի խորհուրդը՝ չընդունել ոչ մի նվեր աստվածներից, որոնց վրեժխնդրությունից պետք է վախենալ[3], և ամուսնանում է Զևսի ուղարկած Պանդորայի հետ. մի արարք, որը մարդկանց բերում է դժբախտություն և չարիք:
Էպիմեթևսի և Պանդորայի ամուսնությունից ծնվում է դուստր՝ Պիրրա անունով, ով դառնում է Դեվկալիոնի կինը[4]: