«Միկրոմինիատյուրա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 15. Տող 15.
* Անիսկին Վլադիմիր Միխայիլի<ref>{{cite web|url=http://www.copah.info/articles/person/malenkie-eksponaty-bolshogo-khudozhnika|title=Маленькие экспонаты большого художника &#124; COPAH.info|accessdate=2013-03-30|archiveurl=http://www.webcitation.org/6FxfauEYy|archivedate=2013-04-18}}</ref>
* Անիսկին Վլադիմիր Միխայիլի<ref>{{cite web|url=http://www.copah.info/articles/person/malenkie-eksponaty-bolshogo-khudozhnika|title=Маленькие экспонаты большого художника &#124; COPAH.info|accessdate=2013-03-30|archiveurl=http://www.webcitation.org/6FxfauEYy|archivedate=2013-04-18}}</ref>
* Դեուլին Յուրի Վլադիմիրի
* Դեուլին Յուրի Վլադիմիրի
* [[Ղազարյան Էդուարդ Ավագի]]
* [[Էդվարդ Տեր-Ղազարյան]]
* Կոնենկո Անատոլի Իվանի
* Կոնենկո Անատոլի Իվանի
* Ռիկովանով Անդրեյ Լեոնիդի
* Ռիկովանով Անդրեյ Լեոնիդի
Տող 23. Տող 23.
* Մասլյուկ Միխայիլ Գրիգորիի
* Մասլյուկ Միխայիլ Գրիգորիի
* Դոցկովսկի Նիկոլայ Իվանի
* Դոցկովսկի Նիկոլայ Իվանի
* [[Ռաֆիկ Բադալյան]]
* [[Հակոբ Սանդալջյան]]


== Տես նաև ==
== Տես նաև ==

11:31, 3 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Միկրոմինիատյուրա. ջութակ նվագող մորեխ

Միկրոմինիատյուրա (միկրոարվեստ, մանրարվեստ), կերպարվեստի ուղղություն, որում, որպես կանոն, աշխատանքներն ստեղծվում են մանրադիտակի ներքո: Միկրոմինիատյուրան (միկրոարվեստը) տարածական արվեստի տեսակ է, որն սկզբնավորվել է 20-րդ դարի վերջերին: Այս տեսակի ստեղծագործություններն ուղղված են միկրոտիեզերքի վիրտուալ իրականության ստեղծմանը. դրանք չունեն գործնական կիրառություն, այլ զուտ դեկորատիվ բնույթ են կրում, և դրանց ստեղծման ու ցուցադրման համար կիրառվում են օպտիկական սարքեր:[1]

Միկրոմինիատյուրան համարվում է կերպարվեստի տեսակ այնքանով, որքանով իրականությունը համարում է մարդկային աշխարհի կազմավորման աղբյուր: Սակայն այստեղ նույն այդ իրականությունը դիտվում է անհատի հոգեկան աշխարհի հետ փոխազդեցության մեջ: Ուստի արվեստի այս տեսակի համար հիմք է հանդիսանում ոչ միայն առարկայական աշխարհը, այլև մտքերի, զգացմունքների, տրամադրությունների մարմնավորումը: Քանի որ միկրոմինիատյուրան չունի գործնական կիրառություն, ուստի այն դասվում է գեղեցիկ արվեստների շարքը և զուտ դեկորատիվ բնույթ է կրում:

Մինիատյուրիզացիան գիտա-տեխնիկական առաջընթացի հիմնական ցուցանիշներից մեկն է և հատկանշական է արդյունաբերության այնպիսի ոլորտի համար, ինչպիսին էլեկտրոնիկան է: Միկրոսխեմաների գյուտի և ներդրման շնորհիվ էլեկտրոնային սարքավորումների միկրոէլեմենտների խտության աստիճանն աճեց հազարավոր անգամներ:

Փոքրի մեջ մեծն ու անվերջությունը տեսնելու ունակությունը մարդու մեջ դրսևորվել է ոչ միայն փիլիսափայական, գիտական և տեխնիկական փորձում: Դեռևս երկու հազար տարի առաջ արվեստն արդեն ընդգրկում էր մինիատյուրիզացիայի վարպետության օրինակներ: Փոքր ձևերի կիրառությունը ոչ միայն չի խոչընդոտում մտքի փոխանցմանը, այլև ձևավորում է լրացուցիչ իմաստ` ուշադրությունը հրավիրելով առօրյայում մարդու համար աննկատելի փոքր դետալների միկրոտիեզերքի խորությանը:

Ներկայացուցիչներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Определение из диссертации Станислава Коненко "Художественная микроминиатюра как средство построения микрокосма культуры"».
  2. «Маленькие экспонаты большого художника | COPAH.info». Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին. Վերցված է 2013-03-30-ին.

Արտաքին հղումներ