Էդուարդ Տեր-Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդվարդ Տեր-Ղազարյանից)
Էդուարդ Տեր-Ղազարյան
Ծնվել էհունիսի 20, 1923(1923-06-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 16, 2012(2012-04-16) (88 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ՈւսուցիչՀակոբ Սանդալջյան
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ԳործունեությունըՄանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ,
Գործունեության տարիներ1947-2012
Պարգևներ և
մրցանակներ
Ասեղի անցքում նկարված պատկերներ
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից

Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյան (հունիսի 20, 1923(1923-06-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2012(2012-04-16), Երևան, Հայաստան), մանրադիտակային քանդակների (միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2004)։ Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները ցուցադրել է Երևանում 1947 թվականին։ Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ՝ նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր։ Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։ Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի։

Գլուխգործոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականից թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ստեղծել է 600-ից ավելի միկրոքանդակներ՝ «Չարլի Չապլին» (1973, պողպատ), «Նիկոլո Պագանինի» (1974, ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ՝ ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի՝ շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (1976, մարդու մազ, պողպատ), ինչպես նաև 1500 ծաղրանկար։

Հրաշք կարելի է համարել ասեղի ծայրին քանդակված ուղտերի քարավանը, մետաղի փշուրի վրա քանդակած խաչքարը և Հիսուսի դիմապատկերը, ասեղի անցքի մեջ գավազանով Չարլի Չապլինը, Միլոսյան Վեներան, ամենափոքր սրբապատկերը, մազի ծայրին քանդակված Ազատության արձանը, որոնք հնարավոր է դիտել, մեծացնելով 5000 անգամ։ Նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա միկրոքանդակներն առաջին անգամ ցուցադրվել են 1947 թվականին Երևանի ազգային թանգարանում, Առնո Բաբաջանյան համերգասրահի[1] ճեմասրահում («Վիոլա պամպոզա» ալտը, ծաղրանկարները)։ Նրա միկրոգլուխգործոցները նվիրել են Ռոքֆելլերին, Անգլիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, Ստալինին։ Իսկ միջազգային ասպարեզ առաջին անգամ դուրս են եկել 1977 թվականին, ցուցադրվել Լոս Անջելեսի խորհրդային ցուցահանդեսի հայկական տաղավարում, և որակվել իբրև աշխարհի «ութերորդ հրաշալիք»։

Այնուհետեւ, նրա ցուցահանդեսները տեղի ունեցել են աշխարհի տարբեր երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հարավսլավիայում, Ճապոնիայում, Իրանում, Եգիպտոսում, Ռուսաստանում և այլուր։ Միայն 1983 թվականի ընթացքում Էդուարդ Տեր-Ղազարյանի անունն 9 անգամ հիշատակվել է ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում (Գինեսի ռեկորդների գրքի ռուսական տարբերակը)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաև ԱՊՀ մի շարք քաղաքներում։

Արարչագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերակերտել է Յ. Ս. Բախի «Վիոլա պոմպոզան» (1724, վարպետ՝ Հոֆման), որը լռել էր շուրջ 270 տարի, պատրաստել երաժշտական քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն՝ մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք, այդ թվում՝ «Դվին» լարային քառյակի յուրօրինակ նվագարանները (1985), նաև «Խաղաղության երաժշտական ավտոմատը» (1987), որտեղ համատեղված են տարբեր երկրների 40 մանրաչափ նվագարաններ։

Աշխարհի ութերորդ հրաշալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին։ Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա նա կատարել է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Բազմամյա գործունեության և վաստակի համար Էդուարդ Տեր-Ղազարյանին շնորհվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ։ Տաղանդավոր ջութակահարին իրենց կատարումներով ողջունեցին «Շելլ» դաշնամուրային տրիոն, Երևանի կամերային երգչախումբը, «Բերդ» պարային համույթը, ինչպես նաև արվեստագետի թոռնուհին։ Անսովոր ձիրքի տեր արվեստագետը նաև սրամիտ ու կենսուրախ մարդ է եղել։ Արվեստագետի ընկերոջ՝ Արմեն Բուդաղյանը բնորոշմամբ քանդակագործը «մեր ժողովրդի պարծանքն է, որը չունի մրցակից և թափանցում է անտեսանելի գաղտնիքներից այն կողմ»։ Լուվրի թանգարանի պատվերով բրնձի հատիկի վրա քանդակել- ավարտել էր Այվազովսկու «Իններորդ ալիքը», երբ անսպասելիորեն «քանդակը» կուլ է տալիս պատշգամբում հայտնված աղավնին։ Կուլ է տալիս մեկ միլիոն դոլարն ու երեք ամսվա տքնաջան աշխատանքի արդյունքը։

Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականին «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալ Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից. հայտարարվել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը։
  • Ոսկե մեդալ` ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգև։
  • 2010 թվականի մայիսին «Սրբ Սահակ և Սրբ Մեսրոպ» մեդալներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի կողմից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մկրտչյան Վ.Մ., Հրաշալիքների աշխարհում, Ծ., 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]