«Ավագ շաբաթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 20. Տող 20.
=== Ավագ շաբաթ ===
=== Ավագ շաբաթ ===
Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Ըստ եկեղեցական ուսմունքի` Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը։ Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ։

== Արտաքին հղումներ ==

* [http://philotheus.blogspot.com/2013/03/blog-post_28.html Ավագ Հինգշաբթին տարբեր ազգերի սովորույթներում] (հոդված)

[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]
[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]

07:03, 6 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»

Ավագ Շաբաթ (հունարեն` Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, և այլն)։

Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները

Ավագ երկուշաբթի

Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է։

Ավագ երեքշաբթի

Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է։ Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը և Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաև Ջրհեղեղը և մարդկության կրկին սկզբնավորումը։

Ավագ չորեքշաբթի

Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։ Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը։ Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը։ Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը։

Ավագ հինգշաբթի

Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է։ Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Ս. Հաղորդության խորհուրդը։ Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ։ Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ։ Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը։ Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ։

Ավագ ուրբաթ

Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է։ Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը։ Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս պատարագվեց խաչի վրա։ Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը։

Ավագ շաբաթ

Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Ըստ եկեղեցական ուսմունքի` Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը։ Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ։

Արտաքին հղումներ