«Արշամ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հայոց արքաներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 11. | Տող 11. | ||
== Գրկականություն == |
== Գրկականություն == |
||
Тирацян Г․, Страна Коммагена и Армения, «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, №3։ |
Тирацян Г․, Страна Коммагена и Армения, «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, №3։ |
||
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]] |
16:48, 27 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
Արշամ (ծն․ և մահ․ թթ․ անհայտ), Ծոփքի և Կոմագենեի միացյալ հայկական պետության թագավոր (մ․ թ․ ա․ շուրջ 240 - 220)։ Սամոս կամ Սամես թագավորի որդին, Երվանդունի թագավորական հարստության կրտսեր ճյուղից։
Հույն պատմիչ Պոլիենոսը (II դ․) հայտնում է, որ մ․ թ․ ա․ 230-ին Սելևկոս II Կալինիկոսի դեմ ապստամբած եղբայրը՝ Անտիոքոս Հիերաքսը, ապաստանել է բարեկամ հայ թագավոր Արշամի մոտ։
Ենթադրվում է, որ Արշամը վարել է հարևան Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն։
Հետևելով հելլենիստական մշակույթի ավանդույթներին՝ Արշամը կառուցել է քաղաքներ, խրախուսել առևտուրը, հատել դրամ։ Մեզ է հասել նրա դրամը՝ «Թագավորի Արշամայ» մակագրությամբ։
Ծոփքում՝ Արածանի և Տիգրիս գետերի միջև տարածվող դաշտում, Արշամը կառուցել է նոր մայրաքաղաք՝ Արշամաշատը, իսկ Կոմագենեում՝ Արսամեա անունով երկու քաղաք։
Գրկականություն
Тирацян Г․, Страна Коммагена и Армения, «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, №3։