«Սվետլանա Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: |right → |աջից oգտվելով ԱՎԲ |
Ջնջված պատկերի հեռացում |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:main sv-grig.jpg|աջից]] |
|||
'''Սվետլանա Գրիգորյան''' ([[Սեպտեմբերի 30]], [[1930]]), հայ անվանի դերասանուհի։ [[ԽՍՀՄ]] վաստակավոր դերասանուհի |
'''Սվետլանա Գրիգորյան''' ([[Սեպտեմբերի 30]], [[1930]]), հայ անվանի դերասանուհի։ [[ԽՍՀՄ]] վաստակավոր դերասանուհի |
||
08:00, 18 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
Սվետլանա Գրիգորյան (Սեպտեմբերի 30, 1930), հայ անվանի դերասանուհի։ ԽՍՀՄ վաստակավոր դերասանուհի
Կենսագրություն
Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր` 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։
Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։
Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը` Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։
Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ` Սիմա` («Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետա` («Բայադերա»), Կոլոմբինա` («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենա` («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար` («Հին հիվանդություն»), Մարթա` («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա` («Ռոզ Մարի»), Նատա` («Սոֆիկի սխալը»), Դիաննա` («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյա` («Չանիտայի համբույրը»), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում։
Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան` («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը` («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը` («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։
Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների` «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից` «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»: 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Խաղացած դերերը
- Սիմա` «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
- Մարիետա` «Բայադերա»
- Կոլոմբինա` «Վենետիկյան երկվորյակներ»
- Լիքսենա` «Պարերի ուսուցիչը»
- Նունուֆար` «Հին հիվանդություն»
- Մարթա` «Ատամնաբույժն արևելյան»
- Ժաննա` «Ռոզ Մարի»
- Նատա` «Սոֆիկի սխալը»
- Դիաննա` «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
- Ռոզալյա` «Չանիտայի համբույրը»
- Ժիկվան` «Տիկին Միսիստրուին»
- Ռոզը` «Տաքսի-տաքսի»
- Սաթենիկը` «Իմ զոքանչը»