«Ջիվանի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
(Տարբերություն չկա)

01:59, 4 Հոկտեմբերի 2006-ի տարբերակ

Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի) 1846 – 1909 Աշուղ, ժողովրդական երգիչ

Ծնվել է 1846 թ. Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: Սովորել է աշուղ Թիֆիլիի մոտ, որպես աշուղ ձևավորվել է նախ Թիֆլիսի, ապա Գյումրիի երաժշտական միջավայրում: Մինչև 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և ՙՍոխակ Հայաստանի՚ երգարանի հատորներում:

Ջիվանին որպես հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ մեծ ազդեցություն է թողել հայ աշուղական դպրոցի զարգացման վրա, նա հայ նոր աշուղական դպրոցի հիմնադիրն է, ամենամեծ աշուղը հայ իրականության մեջ: Նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը: Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ: Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)` Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ:

Ջիվանու երաժշտական ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղական հետագա սերունդների վրա: Երևանում կա Ջիվանու անվան փողոց: