«Ալպինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: bn:পর্বতারোহণ
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: min:Panjek gunuang փոփոխում է․: pt:Alpinismo
Տող 50. Տող 50.
[[lt:Alpinizmas]]
[[lt:Alpinizmas]]
[[lv:Alpīnisms]]
[[lv:Alpīnisms]]
[[min:Panjek gunuang]]
[[mk:Планинарство]]
[[mk:Планинарство]]
[[my:‌တောင်တက်ခြင်း]]
[[my:‌တောင်တက်ခြင်း]]
Տող 55. Տող 56.
[[no:Alpinklatring]]
[[no:Alpinklatring]]
[[pl:Alpinizm]]
[[pl:Alpinizm]]
[[pt:Montanhismo]]
[[pt:Alpinismo]]
[[qu:Urqu wichay]]
[[qu:Urqu wichay]]
[[ro:Alpinism]]
[[ro:Alpinism]]

23:09, 9 փետրվարի 2013-ի տարբերակ

Ալպինիզմը մարզաձև է, վերելք դեպի դժվարամատչելի լեռնագագաթները: Այն ներառում է նաև բարձրլեռնային զբոսաշրջությունը: Ալպինիզմն ունի նաև գիտական և գործնական` լեռներն ու սառցադաշտերն ուսումնասիրելու, բարձրլեռնային օդերևութաբանական կայաններ կազմակերպելու նպատակ:

Ալպինիստների խումբը իջնում է լեռնագագաթից

Ալպինիզմի պատմությունը և նշանակալից իրադարձությունները

Ալպինիզմի ձևավորման սկիզբը համարվում է 1786 թ., երբ 2 շվեյցարացի՝ գյուղացի Ժ. Բալման և բժիշկ Մ. Պակկարը առաջինը նվաճեցին Ալպերի (որտեղից էլ առաջացել է անվանումը) ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը (4810 մ):
Հայաստանում ալպինիստական առաջին արշավն իրականացվել է 1829 թ-ի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը և Խ. Աբովյանը բարձրացան Արարատի (Մեծ Մասիս) գագաթը (5165 մ): 1845 թ-ի հուլիսի 29-ին Արարատի գագաթն է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ: 1896 թ-ի սեպտեմբերի 14-ին Արարատը նվաճել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը:
Հայաստանում ալպինիստական արշավներ են կազմակերպվում դեպի Արագած (4090 մ), Կապուտջուղ (3904 մ), Մեծ Իշխանասար (3550 մ) լեռնագագաթները: 1935 թ-ին հայ ալպինիստները նվաճել են Մեծ Կովկաս լեռնային համակարգի ամենաբարձր՝ Էլբրուս գագաթը (5642 մ):
1951թ-ին Երևանի ֆիզկուլտուրնիկի տանը ստեղծվել է ալպինիստական ակումբ, իսկ 1960-ից գործում է Ալպինիզմի հանրապետական ֆեդերացիան: Հայ ալպինիստներից առավել հաջողության են հասել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վ. Գալուստովը (ԽՍՀՄ եռակի չեմպիոն), սպորտի վարպետներ Ա. Հակոբյանը, Ս. Հարությունյանը, Ա. Չատինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ Ս. Մուրադյանը:
1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը: Այդ ժամանակից սկսած` բազմաթիվ հայ ալպինիստներ նվաճել են Արարատի գագաթը: Առավել նշանավոր էր 2007 թ-ի հուլիսի 9-ին Արարատ լեռան գագաթը նվաճած ամենամեծ՝ 9-հոգանոց խմբի վերելքը, որի կազմում էր միջազգային սպորտի վարպետ, ճարտարապետ, 78-ամյա Ս. Մուրադյանը:

Արտաքին հղումներ

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Ալպինիզմ Կաղապար:Link GA