«Մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտը հեռացնում է․: diq:Portal:Zagon (strongly connected to hy:Պորտալ:Մշակույթ) |
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: diq:Portal:Zagon |
||
Տող 34. | Տող 34. | ||
[[da:Kultur]] |
[[da:Kultur]] |
||
[[de:Kultur]] |
[[de:Kultur]] |
||
[[diq:Portal:Zagon]] |
|||
[[dv:ސަގާފަތު]] |
[[dv:ސަގާފަތު]] |
||
[[el:Κουλτούρα]] |
[[el:Κουλτούρα]] |
21:24, 27 հունվարի 2013-ի տարբերակ
Մշակույթ, կուլտուրա (< լատին․՝ cultura - մշակում, դաստիարակում) - հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով: «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին: Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն): Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի: Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, հասարակության գիտակցության ձևերը):