Սուրխանդարյա, գետՈւզբեկստանում, Ամուդարյա գետի աջ վտակը։ Կազմավորվում է Տուպալանգդարյա և Կարատագ գետերի միախառնումից։ երկարությունը 175 կմ է, ավազանը՝ 13,5 հազար կմ²։ Հորդանում է հուլիս-օգոստոսին։ Տարեկան միջին ծախսը մոտ 66 մ³/վրկ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Սուրխանդարյայի վրա է Հարավ-Սուրխանդարյան ջրամբարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 210)։