Սուրդոհոգեբանություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրդոհոգեբանությունը -լսողական խանգարումներ ունեցող մարդկանց հոգեբանությունը, հատում հոգեբանության բնագավառ է, որը վերլուծում է լսողական խանգարում ունեցող մարդկանց հոգեկանի ձևավորման առանձնահատկությունները։
Սուրդոհոգեբանության առարկան լողկան ֆունկցիայի խանգարում ունեցող մարդկանց հոգեկանի յուրահատուկ զարգացման ուսումնասիրությունն է և խանգարումներ փոխհատուցման հնարվորությունների և ուղիների բացհայտումը։
Սուրդո հոգեբանության խնդիրներն է ՝ լսողական խանգարում ունեցող մարդկանց հոգեկան զարգացման յուրահատուկ և ընդհանուր օրինչափությունների բացահայտումը, լսողական խանգարում ունեցող մարդկանցիմացական գործունեության առանձին ձևերի զարգացման առանձնահատկություների ուսումնասիրությունը, լսողական խանգարում ունեցողների հոգեկան զարգացման խանգարումների ախտորոշման, շտկման հոգեկան մեթոդների մշակումը, լսողական խանգարում ունեցող երեխաների և մեծահասակների վրա մանկկվարժական ներգործության առավել արդյունավետ ուղիների և միջոցների հիմնվորումը, նրանց իներգրացիայի, մասնավորապես ներառական կրթության հոգեկան խնդիրների ուսումնասիրումը։
Սուրդոհեգեբանության մեթոդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Լսողական խանգարում ունեցող անձանց հոգեկան առանփնահտկություների ուսումնասիորության ժամանակ կիրառվում են հոգեբանության հիմնական ( դիտում, հոգեբանական գիտափորձ և օժանդակ գործունեության արդյուքների վերլուծություն, թեստավորում, զրույց, անկետավորու) մեթոդները։
Դիտում մեթոդի հիմնական բնութագրիչներն են նպատակաուղղվածությունը, տեսական գիտելիքնեիով միջնորդավորվածությունը և պլանորված լինելը։ Հատուկ հոգեբանության մեջ լսողության խանգարում ունեցող երեխաների ուսումնասիորության ժամանակ այս մեթոդները առավել կարևորում է, քանի որ այլ մեթոդների կիրառումը դժվարանում է հետազատվողների հետ հաղորդակցման սահմանափակ հնարավորություների հետևանքով։ Դիտման առարկան կարող է լինել գործունեության արտաքին բաղադրիչները ՝ շարժումները, տեսողությնունը, խոսքը, յուրահատուկ, դիմախաղը, պանտամիմիկան, վեգետատիվ ռեակցիաների արտաքին դրսևորումները։ Դիտման ժամանակ պետք է հիշել, որ երեխաների վարքը կարող է փոխվել օտար մարդու ներկայությունից։ Դրանից խուսաթելու համար կերելի է երեխային աննկատ ձայնագրել տեսախցիկով, դիտողի ներկայությունը դարձնել սովորական կամ հիմնավորել որևէ ընդունելի պատճառով։ Որպեսզի ստացվի եզրակացությնների համար բավարար նյութ, անհրաժեշտ է անցկացնել մանրակրկիտ և համակարգված դիտուներ՝ երեխային ուսումանսիրելով գործունեության տարբեր ձևերում( խախում, դասի ժամանակ տնային աշխատանքներ կատարելիս և այլն ) և կրկնվող ու փոփոխվող իրավիճակներում։ Դա հնարավորություն կընձեռի համեմատել դիտարկված որակների մասնավոր դրսևորումները երեխայի ընդհանուր զարգացման հետ։
Հոգեբանական գիտափորձ՝լսողության խանգարումով մարդկանց, երեխաների ուսումնասիրության հիմնական և ամենատարածված մեթոդներից է։ Այս մեթոդի ընթացքում, ի տարբերություն դիտման, հետազոտողը ակտիվ միջամտում է ընթացքին նախօրոք կազմված պլանի համաձայն ուղղորդում է հետազոտողի վարքը, գրանցում է հետազոտվող որակների և առանձնահատկությունների դրսևորված փոփոխությունները։ Գիտափորձը բաղկացած է մի քանի փուլերից՝ նպատակադրում, պլանավորում, փորձի անցկացում, ստացված արդուքների վերլուծություն, եզրակացությունների ձևավորում։ Լողության խանգարում ունեցող երեխաների հետ հոգեբանական գիտափորձի անցկացման ժամանակ հարկավորէ ապհովել հրահանգների ճիշտ հասկացումը, քանի որ այս երեխաները կարող են չհասկնալ կամ սխալ հասկանալ բառային հրահանգը։ Դրանից խուսափելու համար կարելի է կիրառել ժեստային լեզուն, եթե երեխան տիրապետում է դրան, կամ օգտագործել այնպիսի դիտողական նյութեր, որոնք չեն պարունակում հուշումներ։ Սուրդոհեգեբանության մեջ կիրառվում են հոգեբանական գիտափորձի բոլոր տեսակները՝ լաբորատոր, բնական, ուսոցանող։
Լաբորատոր գիտափորձի ապահովում է հետազտվող որակներում և առանձնահատկություններում դրսևորվող փոփոխություների խիստ հսկողությունը։ Այն անց է կացվում նախապես ստեղծված պայմաններում։
Բնական գիտափորձ միվորում է դիտման և գիտափորձի դրական կողմները։ Դիտման դրական կողմը այն է, որ երեխան հետազոտության ընթացքում գտնվում է իր համար բնական իրավիճակում և զբաղված է սովորական գործունեությամբ, իսկ գիտափորձի առավելությունը ուսումասիրվող որակների և առանձնահատկություների վրա նպատակաուղղված ներգրավումն է և յադ ներգործության արդյունքում դրսևորված փոփոխությունների գրանցման հնարավորությունը։ Վերջին տասնամյակում մեծ նշանակություն է ձեռք բերել ուսուցողական գիտափորձը, որի միջոցով բացահայտվում է որ այնքան գիտելիքների, հմտություների, կարողությունների մակարդակը, որքան դրանց ձեռքբերման, յուրացման առանձնահատկությունները։ Այս մեթոդի հիմքում ընկած են Լ.Ս. Վիգոտսկու՝ երեխայի զարգացման գործում ուսուցման առաջատար դերի մասին տեսությունը « մտավոր զարգացման ակտուալ մակարդակ » և « զարգացման մոտակա գոտի » հասկացությունները։ Զարգացման մոտական գոտին մեծահասկաների հետ համագործակցելու ընթացքում երեխայի գործունեության նոր միջոցների յուրացնելու հնարավորությունն է, ինչի շնորհիվ նա անցում է կատարում զարգացման ավելի բարձր աստիճանի։ Մատկա զարգացման առավել լայն գոտու առկայությունը վկայում է հաջող ուսուցման հնարավորությունների մասին։ Երեխայի զարգացման մատակա գոտու ծավալը գնահատելու համար նրան տրվում է իր համար բարդ նար հանձնարարություն և ցուցաբերվում սահմնափակ, պլանաորված օգնություն, ապա վերլուծվում է առաջադրանքի կատարման ողջ ընթացքը։ Այսպիսով ՝ զարգացման մոտակա գոտին ուսուցման ազդեցությամբ երեխայի հեռանկարային զարգացման ցուցանիշն է։ Դրա գնահատումը զուգորդված արատների ( լսողության խանգարում և մտավոր հետամնացություն, լողության խանգարում և հոգեկան զարգացման հապաղում) բացահայտման համար ունի տարբերակիչ ախտորոշող նշանակություն։ Ուսուցանող գիտափորձի հիմնական մեթոդաբնական սկզբունքը առաջադրանքի կատարման ժամանակ երեխային ցուցաբերվող փուլային, խիստ չափորոշված օգնություն է։ Գիտափոչձի ընթացքում երեխային ցուցաբերվող օգնության քանակը գնահատող ցուցանիշն է, որը բացահայտում է զարգացման մոտակա գոտու ծավալը։ Ապա հիմնական առաջադրանքի կատարումից հետո երեխային տրվում է նույնպիսի առաջադրանք, սակայն այս դեպքում այլևս ոչ մի օգնություն չի տրվում, քանի որ գնահատվում է արդեն ձեռք բերված գիտելիքները նոր պայմաններ տեղափոխել երեխայի կրթությունը։
Ուսուցանող գիտափորձի տարբերակներից է Կոոսի թեստը։
Խուլ երեխանների հոգեկան զարգացման առանձնահատկությունների հետազոտման ամենատարածված և կարևորագույն օժանդակ մեթոդը գործունեության արդյունքների վերլուծությունը է։ Այս մեթոդի էությունը այն է, որ հետազոտվում են երեխայի տարբեր գործունեությունից ստացված նյութականացած արդյունքներ՝ նկարներ, ապլիկացիաներ, կոնստրուկցիաներ, գրավոր աշխատանքներ, շարադրաքներ, աշխատանքային գործեւնեության արդյունքում ստացված նմուշներ։ Գործունեության արդյունքների վերլուծությունը հնարավորեւթյուն է տալիս հետևելու առանձնացնելու գործունեության արդյունքում ծագող դժվարություններն ու սխալները, համեմատելու գործունեության սկզբնական և ընթացիկ փուլերում ծագող բարդությունները, ինչպես նաև արձանագրելու, թե անհատը ինչ ինչ միջոցներ է փնտրում և գտնում դրանց հաղթահարելու համար։
Սուրդոհոգեբանության մեջ կիրառվող մեթոդներից է նաև թեստավորումը , որի միջոցովբացհայտվում է գիտելիքների, կարողությունների հմտությունների զարգացման ակտուալմակարդակը։ Թեստավորումը հիմնվում է որոշակի արժեքային անդղակ ունեցող ստանդարտավորված առաւադրանքների հարցերի կիրառման վրա։ Սա հնարավորություն է տալիս ստացված արդյունքները մաթեմատիկական մշակման ենթարկել և դրանք համեմատելու։ Խուլ երեխաների թեստավորման համար ստեղծված են հատուկ թեստեր՝ այսպես կոչված գործողություների սանդղակներ և ոչ վերբալ թեստեր։ Գործողությունների սանդղակները առարկաներով տարբեր գործառնությունների կատարումն են գնահատում՝ օրինակ ուլուքներով նախշազարդի ստեղծում, նկարի ավարտում, նկարների նույնականացում։ Ոչ վերբալ թեստերը չեն պահանջում բանվոր հաղորդակցում, հրահնգները տրվում են կամ ցուցադրման, կամ ժեստերի, կամ խոսքի միջոցով։ Լողության խանգարում ունեցող երեխաների հետազոտության համար արդյունվետ և նպատակահարմար է Ռավենի թեստի կիրառությունը, որը թույլ է տալիս ոչ միայն թեստավորել, այլ նաև կազմակերպել ուսուցանող գիտափորձ։ Բավկակնին արդյունավետ է նաև Վեքսլերի սանդղակի «մտավոր զարգացման դպրոցական թեստի կիրառումը» ։