Jump to content

Սուրբ Հակոբ եկեղեցի (Մեծ Գոնդուրա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄեծ Գոնդուրա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10,85 մետր
Երկարություն18,92 մետր
Լայնություն10,85 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի Մեծ Գոնդուրա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Ըստ 1839-40-ական թվականների Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի արխիվների եկեղեցին հիմնադրվել է 1830 թվականին, եկեղեցու կառուցման ավարտին արդեն իսկ ունեցել է 256 ծխական։

1869 թվականին հին եկեղեցու տեղը, որ եղել է փայտաշեն կառույց, կառուցվել է նոր քարաշեն եկեղեցի, կառուցման մասին կա շինարարական արձանագրություն եկեղեցու արևմտյան ճակատին։

Կառուցման ընթացք ղեկավարել է Հակոբ քահանա Միքելյանցը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտից, բազիլիկ տիպի կառույց է, որի չափսերն են՝ (18.92 x 10.85) մետր։ Կառույցի ճակատային մասում, պատի մեջ ագուցված է տուֆից խաչքար, նաև կա արձանագրություն։ Եկեղեցին ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմում, մուտքի կողքերին կա կամարաձև խորշեր։ Ունի նաև զանգակատուն որը կառուցված է եկեղեցու տանիքին։ Ներսում՝ խորանի աջ և ձախ կողմորում կան ավանդատներ։

Եկեղեցու հոգևորականն է եղել՝ Հակոբ քահանա Միքայելյանցը, որը քահանայագործել է 1860-80-ական թվականներին։

2010 թվականին եկեղեցում կատարվել է որոշ շինարարական աշխատանքներ, որի ֆինանսական աջակցությունը տրամադրել է Ռուսաստանաբնակ, ծնունդով Մեծ Գոնդուրաի գյուղից Մնացական Առաքելյանը։ Եկեղեղեցին վերանորոգումից հետո չի վերապժօծվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aleks_El_Dia. «ՄԵԾ ԳՈՆԴՈՒՐԱ – ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)