Սուրբ Ծննդյան եկեղեցի (Բոլշայա Օռլովկա)
Սուրբ Ծննդյան եկեղեցի ռուս.՝ Церковь Рождества Христова | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բոլշայա Օռլովկա (Մարտինովսկի շրջան) |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Վոլգոդոնսկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1798 |
Հիմնադրված | 1798 |
Սուրբ Ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Христова), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մարտինովսկի շրջանի Բոլշայա Օռլովկա սլոբոդայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սեմիկարակորսկի գործակալությանը։
Տաճարի հասցեն` ՌԴ, Ռոստովի մարզ, Մարտինովսկի շրջան, Բոլշայա Օռլովկա սլոբոդա, Ռևոլյուցիոննայան փողոց, 68[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլշայա Օռլովկա սլոբոդայի առաջին փայտե եկեղեցին կառուցվել էր 1790 թվականին։ Այն քանդված տեսքով տեղափոխել են մեկ այլ նահանգից և հավաքել սլոբոդայում։
Առաջին Դոնի շրջանի Բոլշայա Օռլովկա սլոբոդայի հաջորդ` Սուրբ Ծննդյան փայտե եկեղեցին 1796 թվականին տեղափոխվել է Կազանսկայա ստանիցայից։ 1798 թվականին այն կառուցվել է հեծելազորի գեներալ Վասիլի Պետրովիչի միջոցներով, իսկ 1799 թվականին օծվել է։ 1821 թվականին եկեղեցին վերակառուցվել է և դարձել ավելի փոքր չափերի։ 1904 թվականին եկեղեցուն կցակառուցվել են փայտե զանգակատունը, սեղանատունը և կողմնասեղանները[2]։
Ժամանակին Սուրբ Ծննդյան եկեղեցուն պատկանել են փայտե ցախանոցով պահակատունը, ինչպես նաև կանանց եկեղեցական-ծխական դպրոցի շենքը։ Կանանց եկեղեցական-ծխական դպրոցը բացվել է 1890 թվականին։ 1938 թվականին եկեղեցին փակվել է։ 1942 թվականին գյուղի ռմբակոծության ժամանակ եկեղեցին վնասվել է, իսկ ավելի ուշ` քանդվել[2]։
1943 թվականին ծխի անդամներին ժամերգություններ անցկացնելու համար տրվել է Սալ գետի մոտ գտնվող շտեմարանը։ Ծխականներն այն վերակառուցել են աղոթքի տան։ 1947 թվականին աղոթքի տանն ավելացրել են կցակառույց` շինության մակերեսն ընդլայնելով 95 մ²-ով։ 1959 թվականին եկեղեցին փակվել է, նրա սրբապատկերներն ու կայքը փոխանցվել են Բոլշայա Մարտինովկա սլոբոդայի Սուրբ Երրորդություն տաճարին[2]։
2006 թվականի հունիսին Սուրբ Ծննդյան եկեղեցու բարեկարգման նպատակով նրան է փոխանցվել ավտոտրանսպորտային ձեռնարկության գրասենյակի շենքը, նույն թվականի հունիսի 23-ին այնտեղ կայացել է շինարարական աշխատանքները սկսելու պատարագ[2]։
Տաճարում հայր Վլադիմիր Օվչիննիկովի, Բոլշայա Մարտինովկա սլոբոդայի Սուրբ Երրորդություն տաճարի հովիվ հայր Ալեքսի Օվչիննիկովի ջանքերով և սլոբոդայի ծխականների ուժերով աստիճանաբար իրականացնում են բարեկարգման աշխատանքներ, նորոգվում է տանիքը, սվաղվում և ներկվում են պատերը։ Եկեղեցու համար պատրաստվել և տեղադրվել է պատկերակալ։ Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց[2]։
Հոգևորականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու վանահայրն է երեց Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ստուրովը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Большая Орловка». sobory.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}
: Text "Церковь Рождества Христова" ignored (օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Церковь Рождества Христова в сл.Большая Орловка». zrhbo-zrh1.cerkov.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}
: Text "наш приходской сайт" ignored (օգնություն) - ↑ «Духовенство». zrhbo-zrh1.cerkov.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}
: Text "Церковь Рождества Христова в сл.Большая Орловка" ignored (օգնություն)